![]() Mercedes-Benz X-Class՝ հեծանիվների սիրահարների համար Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ. Լեհական Carlex Design թյունինգային աթելիեն առաջարկել է Mercedes-Benz X-Class պիքապի վերաձևափոխման նախագիծ՝ հեծանվորդների նախասիրությունների համաձայն: Exy Viale Bike Tour Set հավաքածուն ներառում է թե ավտոմեքենան, թե նույն ոճով իրականացված հատուկ թրեյլեր:
Exy Viale Bike Tour Set նախագծի համար դիզայներները ստեղծել են հեծանիվների հատուկ էլեկտրական ամրան, որը թույլ է տալիս տեղափոխել մարզագույքը առանց թափքի տարողունակությունը «զոհաբերելու»: Իսկ 22-դյույմանոց անվասկավառակների հատուկ վերդիրները ստեղծում են բարձրապրոֆիլ անվադողերի պատկեր: Carlex Design-ի թյունիգավորած Mercedes-Benz X-Class-ը ըստ ավանդույթի տարբերվում է ընդլայնված անվակամարներով, ագրեսիվ թափարգելներով, կարբոնային ներդիրներով և անսովոր գունային համադրություններով: «Հեծանվային» X-Class-ի հետ կարելի է պատվիրել օրիգինալ թրեյլեր՝ չորս մահճակալով, լոգարանով, զուգարանով և խոհանոցով: Ավտոտան ինտերիերի լուսանկարները չեն հրապարակվում, իսկ ներկայացված պատկերից կարելի է ենթադրել, որ դրա երկարությունը մոտ վեց մետր է: Իսկ ավտոմեքենայի հիմքում ընկած է թոպային Mercedes-Benz X350d մոդիֆիկացիան՝ 258 ձ.ուժ հզորությամբ երեք լիտրանոց տուրբոդիզելային շարժիչով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020