![]() Նոր սերնդի Toyota Sienna-ն կլինի հիբրիդային Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ. Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է հանրահայտ Sienna մինիվենի չորրորդ սերունդը: Նորույթը կառուցված է նույն հենահարթակի հիման վրա, ինչը և Highlander ամենագնացը, և սարքավորվում է 2,5-լիտրանոց մթնոոլորտային շարժիչի շուրջ կառուցված հիբրիդային ագրեգատով: Առաջին անգամ ներկայացված է նաև «դինամիկ» XSE համալրումը, որն առանձնանում է ավելի ագրեսիվ թափարգելներով և 20-դյույմանոց անվասկավառակներով:
Եթե նախորդ սերնդի մինիվենը հասանելի էր նաև V6 շարժիչով, ապա նոր Sienna-ն հասանելի կլինի բացառապես քառագլան բենզինային շարժիչով, որը համակցվում է էլեկտրական շարժիչի հետ: Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 246 ձ.ուժ: Մոդելը հասանելի կլինի ինչպես առջևի քարշակմամբ, այդպես էլ լիաքարշ տարբերակով, որի պարագայում հետևի սռնիի վրա տեղադրվում է ևս մեկ լրացուցիչ էլեկտրական շարժիչ: Առաջարկվող ագրեգատը համակցվում է էլեկտրամեխանիկական վարիատորային փոխանցումատուփի հետ: Հիբրիդային Sienna-ն ունի շարժման չորս ռեժիմ՝ էլեկտրական, տնտեսող (սահմանափակ հզորությամբ), ստանդարտ և սպորտային (ամբողջ հզորությամբ): Առջևի քարշակմամբ մինիվենի վառելիքի ծախսը խառը ցիկլում կազմում է 7,1 լիտր յուրաքանչյուր 100 կիլոմետրի հաշվարկով:
Կախված համալրումից մոդելի սրահը կարող է տեղավորել յոթ կամ ութ ուղևոր: Սարքավորումների ցանկը ներառում է մուլտիմեդիա համակարգի 9-դյույմանոց էկրան, բորտհամակարգչի 7-դյույմանոց դիսփլեյ, քառագոտի կլիմատ-կոնտրոլ, ներկառուցված փոշեկուլ, սառնարան և 12 բարձրախոսով JBL աուդիոահամակարգ: Նոր սերնդի Toyota Sienna-ի գները դեռևս չեն հաղորդվում, սակայն ենթադրվում է, որ այն ավելի թանկ կլինի նախորդից, որը շուկայում առաջարկվում է 31 600 դոլարով: Նորույթը դիլերների մոտ կհայտնվի մինչև ընթացիկ տարվա ավարտը և կմրցակցի այնպիսի մոդելների հետ, ինչպիսին են Dodge Grand Caravan-ը, Chrysler Pacifica-ն և Honda Odyssey-ը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020