![]() Ներկայացվել է BMW X7 մոդելի Alpina XB7 մոդիֆիկացիան Կիրակի, 24 մայիսի, 2020 թ. Գերմանական Alpina Automobiles ընկերությունը ներկայացրել է իր մոդելային շարքի առավել հզոր մոդելը՝ «լիցքավորված» Alpina XB7 քրոսովերը: Այն կառուցված է BMW X7 մոդելի հիման վրա և սարքավորված է 4,4-լիտրանոց բիտուրբոշարժիչով: Գերմանիայում Alpina XB7-ի արժեքը կսկսի 155 200 եվրոյից: Համեմատության համար՝ BMW X7 M50i մոդելը առաջարկվում է 115 400 եվրոյով:
Ինչպես նշեցինք, Alpina XB7-ի համար որպես հիմք է վերցված BMW X7 M50i մոդելը, որը սարքավորվում 4,4-լիտրանոց V8 բիտուրբոշարժիչով: Գործարանային վիճակում այն զարգացնում է 530 ձ.ուժ հզորություն և 750 Նմ ոլորող մոմենտ: Alpina-ի մասնագետները փոխել են տուրբոմղիչները, մեծացրել են ճնշումը և օպտիմալացրել հովացման համակարգը, ինչի շնորհիվ արտադրողականությունը հասցվել է 621 ձ.ուժ և 800 Նմ ոլորող մոմենտ: XB7 քրոսովերը տեղից 100կմ/ժ արագությունը զարգացնում է 4,2 վայրկյանում, ինչը մոտ կես վայրկյանով ավելի արագ է, քան հիմնական մոդելի ցուցանիշը: Մինչև 200 կմ/ժ արագանալու համար մեքենային անհրաժեշտ կլինի 14,9 վայրկյան: Առավելագույն արագությունը սահմանափակված է 290 կմ/ժ ցուցանիշով:
Ուժային ագրեգատը համակցվում է Alpina Switch-Tronic ութաստիճան ավտոմատ փոխանցումտուփի հետ, որն իրենից ներկայացնում է ZF ընկերության 8HP76 հանգույցը՝ օրիգինալ ծրագրային լուծումներով և հիդրոտրանսֆորմատորով: Alpina XB7-ի հետևի սռննիի վրա տեղադրված է բլոկավորման մակարդակի էլեկտրոնային կառավարման ֆունկցիայով նորագույն դիֆերենցիալ: Ավտոմեքենայի պարագծով տեղադրված պնևմատիկ բալլոնները թույլ են տալիս կարգավորել ճանապարհային լուսածերպը 40 միլիմետրի սահմաններում: XB7-ը առաջարկում է նաև կողաճոճքի կանխման ակտիվ համակարգ, հետևի անիվների մասնակի կառավարման ֆունկցիա և վարման երեք ռեժիմ՝ Comfort, Sport և Sport+: Առջևից տեղադրված են Brembo արգելակներ՝ 395x36 մմ չափսի սկավառակներով և ֆիքսված քառամխոց ենթակիրներով, հետևից՝ 395x36 չափսի ռոտորներ և լողացող ճարմանդներ: Հավելավճարի դիմաց կարելի է պատվիրել նաև ծակոտկեն սկավառակներ և ջերմակայուն կոճղկաներ:
Արտաքինից Alpina XB7-ը տարբերվում է ավելի մեծ օդակլանիչներ ունեցող առջևի թափարգելով, Alpina գրվածքով, հետևի՝ կողավոր դիֆուզորով և 23-դյույմանոց 20-շյուղանի Alpina Classic անվասկավառակներով: Հատուկ այս մոդելի համար անվադողերը նախագծել է Pirelli ընկերությունը: Քրոսովերի սրահում ուշադրություն են գրավում փոխանցումների՝ iDrive շրջադարձային բյուրեղապակյա փոխարկիչը, սարքավորումների Live Cockpit Professional թվային վահանակը՝ ֆիրմային գրաֆիկական լուծումներով, ինչպես նաև ապակուց պատրաստված CraftedClarity դեկորատիվ վերդիրները: Որպես օպցիա կարելի է պատվիրել նաև Lavalina կաշվով լրամշակված նստատեղեր, մինչդեռ բազային տարբերակում առաջարկվում է Merino լրամշակումը, ինչպես սովորական BMW X7-ի համար: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020