![]() Խաղալիք Rolls-Royce-ը վաճառվում է իսկական Toyota-ի գնով Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ. Բրիտանական Rolls-Royce ընկերությունը գաղտնազերծել է 1:8 մասշտաբով պատրաստված խաղալիք Cullinan ամենագնացի արժեքը: Այդպիսի մեկ ավտոմեքենայի ստեղծման համար ընկերության մասնագետները ծախսում են շուրջ 450 ժամ, ինչը լիաչափ մոդելի հավաքման համար անհրաժեշտ ժամանակի գրեթե կեսն է:
Rolls-Royce-ը համեմատում է Cullinan-ի մասշտաբային մոդելը արվեստի գործի հետ և հայտարարում, որ խաղալիք պատճենը հավաքում են ձեռքով, ներկում և հղկում ճիշտ այնպես, ինչպես սերիական ամենագնացը: Բացի այդ, պատվիրատուն կարող է ինքնուրույն որոշել խաղալիքի արտաքինը՝ հասանելի 40 հազար երանգներից ընտրելով թափքի և ինտերիերի գույները, ինչպես նաև անհատականցնելով սրահի լրամշակման նյութերը, ներառյալ կաշեպատ նստատեղերի դարձակարերը: Առավելագույն մանրամասնությամբ իրականացված են ոչ միայն թափքն ու սրահը: Այսպես, խաղալիք կապոտի տակ տեղադրված է 6,75-լիտրանոց V12 շարժիչի ճշգրտորեն փոքրացրած կրկնօրինակը, դռների խորշերից կարելի է հանել մանրակերտ անձրևանոցներ, իսկ դիոդային լուսարձակների պատկերը կրկնում է իսկական Cullinan-ի լուծումները: Խաղալիք Rolls-Royce-ի երկարությունը մոտ 70 սանտիմետր է, և դրա համար նախատեսված է մոտ մեկ մետր չափսի դեկորատիվ տուփ: Էլ ավելի տպավորիչ է մասշտաբային Rolls-Royce-ի արժեքը: Բազային համալրմամբ խաղալիք Cullinan-ը առաջարկվում է 17100 ԱՄՆ դոլարով, իսկ առավել անհատականացված տարբերակի համար գնորդը ստիպված կլինի վճարել 32765 ԱՄՆ դոլար: Բավական է ասել, որ նշված գնային տիրույթում Հյուսիսային Ամերիկայում կարելի է ձեռք բերել Toyota Corolla-ի գրեթե բոլոր մոդիֆիկացիաները: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020