![]() Թյունինգային Range Rover Velar՝ Manhart-ից Չորեքշաբթի, 3 հունիսի, 2020 թ. Գերմանական Manhart աթելիեն ներկայացրել է Range Rover Velar քրոսովերի հզորացված մոդիֆիկացիան: Արտադրողականությունը մեծացվել է շարժիչի չիփ-թյունինգի և արտանետման համակարգի կատարելագործման շնորհիվ: Նոր SV600-ը առաջարկում է նաև ֆիրմային ռետրո-վերդիրներ և 23-դյույմանոց տասը շյուղանի սկավառակներ:
Նախագծի հիմքում ընկած է Range Rover Velar SVAutobiography Dynamic ամենաբարձր համալրումը, որը սարքավորվում է հինգ լիտր ծավալով V8 բենզինային շարժիչով: Գործարանային տարբերակը զարգացնում է 550 ձ.ուժ հզորություն և 680 Նմ ոլորող մոմենտ, սակայան կառավարման էլեկտրոնային բլոկի վերածրագրավորման շնորհիվ դրա արտադրողականությունը հասցվել է 600 ձ.ուժ-ի և 680 Նմ ոլորղ մոմենտի:
Մոդերնիզացված քրոսովերի ընթացային բնութագրերը չեն բարձրաձայնվում, սակայն կարելի է ենթադրել, որ Velar SV600-ը 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4,5 վայրկյանից ավելի արագ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 274 կմ/ժ: Ներկայացված Manhart Velar SV600-ը սարքավորված է «սթոքային» արգելակներով, և պահպանել է օրիգինալ սրահն ու ստանդարտ շասսին: Միևնույն ժամանակ Manhart-ի մասնագետները պատրաստ են պատվիարտուի ցանկությամբ կատարելագործել նաև ընթացային մասն ու նորովի լրամշակել ինտերիերը:
Արտաքինից թյունինգապատ Velar-ը կարելի է ճանաչել 23-դյույմանոց սև սնդուսափայլ Manhart սկավառակներով և 285/35 R23 չափսի ցածրապրոֆիլ Continental անվադողերով: Յուրօրինակ է նաև արտանետման համակարգի ձայնը, որի որակի վրա ազդում են էլեկտրակառավարվող փականները և կատալիտիկ չեզոքացուցիչի կառուցվածքը:
SV600 թյունինգ-փաթեթի արժեքը նույնպես չի բարձրաձայնվում, սակայն, հաշվի առնելով կատարված փոփոխությունների համեստ ծավալը, այն համեմատելի կլինի հենց SVAutobiography Dynamic համալրման արժեքի հետ, որը Մեծ Բրիտանիայում առաջարկվում է՝ սկսած 86 725 ֆունթ սթերլինգից: Լուսանկարներ |

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020
Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020
Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020
Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020
Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020
Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020
MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020
Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020
Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020
Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020
Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020
Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020
Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020
BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020
Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020
Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020
Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020
Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020





