![]() Ներկայացվել է Lamborghini Huracan Evo ռոդսթերի նոր տարբերակը Հինգշաբթի, 7 մայիսի, 2020 թ. Lamborghini Huracan մոդելների ընտանիքը համալրվել է Huracan Evo RWD Spyder ռոդսթերով: Ելնելով COVID-19 համավարակի բռնկման հետևանքով ստեղծված իրավաիճակից՝ ավտոմեքենայի շնորհանդեսը կազմակերպվեց ընկերության կայքում՝ լրացվծած իրականության տեխնոլոգիաների կիրառմամբ: Ըստ Lamborghini-ի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալիի, Huracan Evo RWD Spyder-ը վարորդին պետք է պարգևի «չզտված հետադարձ կապ՝ կրկնապատկելով վարելուց ստացվող հաճույքը»:
Lamborghini Huracan Evo RWD Spyder-ի հիմքում ալյումինից և ածխապլաստիկից պատրաստված հիբրիդային շասսին է, որը ծածկված է տերմոպլաստիկ կոմպոզիտից սարքված վահանակներով: Կախոցը հավաքված է պողպատյա զսպանակներով երկու լայնակի լծակներից, հիդրավլիկ հարվածակլանիչներից և ադապտիվ մեղմիչնեից:
Անմիջապես նստատեղերի հետևում է տեղադրված շարժիչը: 5,2 լիտր ծավալով V10 բենզինային ագրեգատը զարգացնում է 610 ձ.ուժ հզորություն և 560 Նմ ոլորող մոմենտ ու համակցվում է երկկցորդանի յոթաստիճան LDF ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Այս ամենի շնորհիվ ռոդսթերը զրոյից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,5 վայրկյանում, իսկ երկրորդ հարյուրյակը՝ 9,6 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը 324 կմ/ժ է:
Տարբեր մակերևությների վրա տեղաշարժը թեթևացնելու համար նախատեսված են ռեժիմների ըտրության ANIMA համակարգը և վերակարգավորված P-TCS թրեքշն-կոնտրոլ համակարգը: Կախված ընտրված ռեժիմից (Strada, Sport կամ Corsa) ավտոմեքենայի էլեկտրոնային սարքավորումները կամ հստակ կչափաբաժնեն քարշուժը ճանապարհի հետ առավելագույն կցորդումը ապահովելու համար, կամ թույլ կտան անիվների վերահսկելի սահանցումը, կամ էլ՝ կապահովեն կայունությանը շրջադարձերում: Հետևի քարշակմամբ Lamborghini Huracan Evo RWD Spyder-ը լիաքարշ ռոդսթերից կարելի է տարբերել սփլիթերի կառուցվածքով, առջևի թափարգելի ուղղաձիգ շեղբերով և դիֆուզորով: Մոդելի փափուկ գործվածքային տանիքը ծալվում և բացվում է մինչև 50 կմ/ժ արագությունների դեպքում՝ ընդամենը 17 վայրկյանում: Սուպերկարի կենտրոնական բարձակի վրա առկա է մուլտիմեդիա համակարգի 8,8-դյույմանոց սենսորային դիփլեյը, որի միջոցով կարելի է կառավարել սմարթֆոնը, ինչպես նաև միանալ համացանցին և օգտվել Apple CarPlay համակարգի հնարավորություններից: Լուսանկարներ |

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020
Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020
Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020
Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020
Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020
Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020
MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020
Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020
Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020
Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020
Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020
Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020
Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020
BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020
Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020
Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020
Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020
Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020








