![]() Ներկայացվել է Mercedes-AMG A45-ի նոր թյունինգային տարբերակը Կիրակի, 3 մայիսի, 2020 թ. Գերմանական Posaidon աթելիեյի մասնագետները թողարկել են նոր թյունինգային փաթեթներ երկլիտրանոց M139 շարժիչով սարքավորված Mercedes-AMG A45 հեչբեքի համար: Կատարված նորամուծությունների շնորհիվ շարժիչի արտադրողականությունը կաճի 104 ձիաուժով:
Այսօրվա դրությամբ Posaidon-ը առաջարկում է արտադրողականությունը բարձրացնելուն ուղղված երկու փաթեթ: Առաջինը բացառապես կառավարման էլեկտրոնային բլոկի ծրագրային լրամշակում է, որի շնորհիվ քառագլան տուրբոշարժիչի հզորությունը աճում է 44 ձիաուժով (465 ձ.ուժ), իսկ ոլորող մոմենտը՝ 60 Նմ (560 Նմ): RS 525 թյունինգային փաթեթը պահանջում է ոչ միայն նոր չիպ, այլև տուրբոմղիչի փոփոխություն, 8-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի լրամշակում: Թյունինգային երկու փաթեթներն էլ ներկայումս գտնվում են Գերմանիայի տեխնիկական վերահսկման TÜV կենտրոնում, որի հաստատումից հետո Posaidon-ը դրանք կհանի շուկա: Ընդհանուր առմամբ մեքենան կզարգացնի 525 ձ.ուժ հզորություն և 600 Նմ ոլորող մոմենտ:
Posaidon թյունինգային փաթեթներով սարքավորվող «լիցքավորված» Mercedes-AMG A45-ի հաշվարկային բնութագրերը հետևայլն են. 465-ուժանոց հեչբեքը տեղից 100 կմ/ժ արագությունը կզարգացնի 3,6 վայրկյանում, իսկ առավել հզոր՝ 525-ուժանոց տարբերակը՝ 3,4 վայրկյանում: Բացի այդ RS 525 փաթեթը ենթադրում է արագության սահմանափակիչի վերացում, ինչի հետևանքով առավելագույն արագությունը ստանդարտ 250-270 կմ/ժ-ից կարող է հասնել մինչև 324 կմ/ժ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020