Toyota Motor Thailand ընկերությունը ներկայացրել է C-HR սուբկոմպակտ քրոսովերի դիզայներական տարբերակը, որը ստեղծվել է Կարլ Լագերֆելդի նորաձևության տան հետ համատեղ: Մոդելը առաջարկվում է բացառապես երկգույն՝ սև ու սպիտակ թափքով: Եզակի մոդիֆիակցիայի ամբողջական անվանումն է Toyota C-HR by Karl Lagerfeld Limited Edition: Քրոսովերը կարելի է ճանաչել սև-սպիտակ երկգույնանի թափքով, 17-դյույմանոց սև անվասկավառակներով, հակամառախուղային լուսադիոդային լուսարձակներով և Karl Lagerfeld տարբերանշաններով: Սևի ու սպիտակի համադրությունը պահպանված է նաև սրահում, որտեղ աչքի են ընկնում բարձրորակ կաշվով լրամշակված նստատեղերը: Դիզայներական C-HR-ի գնորդները կստանան նաև Կարլ Լագերֆերդի նախագծած ֆիրմային աքսեսուարների հավաքածուն: Այն ներառում է ճամպրուկ, պայուսակ, գլխարկ և կախազարդ: Ավտոմեքենան և աքսեսուարները միասին հնարավոր կլինի ձեռք բերել 1 269 000 բաթով, ինչը հավասարազոր է մոտ 20 300 000 դրամի: Toyota C-HR-ի հատուկ տարբերակը հիմնված է HV Hi մոդիֆիկացիայի վրա: Այսպիսի քրոսովերները սարքավորվում են 122 ձ.ուժ հզորությամբ հիբրիդային ագրեգատով, որը ներառում է 1,8-լիտրանոց բենզինային շարժիչ և համակցվում է վարիատորային E-CVT փոխանցումատուփի հետ: Լուսանկարներ |