![]() «Անձրեվի մարդը»՝ Այրթոն Սեննայի առաջին հաղթանակը Ուրբաթ, 1 մայիսի, 2020 թ. Աշխարհն այսօր հիշում է Ֆորմուլա 1 առաջնության պաշտամունքային մրցարշավորդներից մեկին՝ «Բրազիլացի կախարդ» Այրթոն Սեննային, որը վախճանվեց 1994 թ մայիսի 1-ին Իմոլա մրցուղում: Հատկանշական է, որ իր քառասունմեկ հաղթանակներից առաջինը նա տոնեց մահից 9 տարի առաջ, մոտավորապես նույն օրերին: Ի նշանավորումն այդ հաղթանակի, Lotus ընկերությունը հրապարակել է բացառիկ լուսանկարներ այդ հիշարժան Գրան-Պրիից:
Դա տեղի ունեցավ 1985 թվականի ապրիլի 21-ին Պորտուգալիայի Գրան-Պրիի ժամանակ: Lotus 97T բոլիդի ղեկին իր կյանքի երկրորդ մրցավազքն էր անկցանում նոր-նոր 25 տարին բոլորած Այրթոն Սեննան: Չափազանց վատ եղանակային պայմաններում, հորդառատ անձրևի տակ նա կարողացավ առաջինը հատել Էշթորիլ մրցուղու եզրագիծը՝ ավելի, քան մեկ րոպեով առաջ անցնելով մոտակա մրցակցից՝ Ferrari-ի մրցարշավորդ Միկելե Ալբորետտոյից: Հատկանշական է, որ այդ օրը մեկնարկ դուրս եկած 30 մարզիկներից 21-ը ընդհանրապես չավարտեցին պայքարը, այդ թվում հանրահայտ Ալեն Պրոստն ու Նիկի Լաուդան: Հետագայում Սեննան մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր գերկարողությունները թաց մրցուղիներում՝ ստանալով «Անձրևի մարդը» կոչումը: Սա Այրթոնի ընդամենը երկրորդ ելույթն էր Lotus-ի ղեկին, որը թիմին պարգևեց պատմության մեջ վեցերորդ հաղթանակը և սկիզբ դրեց ավտոսպորտի նոր առասպելին: Ավելին, աշխարհի եռակի չեմպիոնը վաղուց արդեն դարձել է համաշխարհային սպորտի լեգենդ և ազգային հերոս է հռչակվել իր հայրենիքում՝ Բրազիլիայում: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020