![]() Mercedes-AMG G63՝ շքեղ զբոսանավերի ոճով Կիրակի, 26 ապրիլի, 2020 թ. Լեհական Carlex թյունինգային աթելիեն ներկայացրել է G-Class ամենագնացի հատուկ տարբերակ՝ G-Yachting Limited Edition անվանմամբ: Մոդելի առանձնահատկություններից են երկգույն թափքը, 22-դյույմանոց քրոմապատ անվասկավառակները, ինչպես նաև զբոսանավերի խցիկների նմանությամբ ձևավորված սրահը՝ բնական փայտից պատրաստված հատակով և նստատեղերի թիկնակների հետնամասով: G-Yachting Limited Edition մոդիֆիկացիայի Գելենդեվագենը հեշտ է ճանաչել ֆակտուրային արծաթագույն երանգով, որը հիշեցնում է չներկված մետաղ: Թափքի վերին հատվածը ծածկված է սև փայլատ ներկով: Արտասովոր այլ տարրերից հիշատակման են արժանի եզակի անվասկավառակները, պահեստային անիվի հատուկ ձևավորված պատյանն ու մգեցված լապտերները:
Սրահը ձևափոխվել է ամբողջությամբ: Առջևի սերիական նստատեղերը փոխարինվել են Carlex Design-ի մշակած և բնական կաշվով պատած նստատեղերով, որոնց թիկնակների հետնամասը, ինչպես ավտոմեքենայի հատակը, ևս ձևավորված են բնական փայտով: Առաստաղը զարդարված է ալկանտարայով, որի նախշը հիշեցնում է տախտակներ: Երկրորդ շարքի հատվածում պատկերված է Yachting Edition տարբերանշանը, իսկ թափքի կանգնակները լրամշակված են թավշակաշվով: Mercedes-AMG G-Yachting Limited Edition-ը տեխնիակպես նույնական է Mercedes-AMG G63 մոդիֆիկացիային: Դրա կապոտի տակ տեղադրված է 4,0-լիտրանոց բենզինային V8 երկտուրբոշարժիչը, որը զարգացնում է 585 ձ.ուժ հզորութուն և 850 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է իննաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020