![]() Arcfox α-T՝ նոր գերժամանակակից քրոսովեր Չինաստանից Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ. Arcfox ապրանքանշանը, որը պատկանում է չինական BAIC կոնցերնին, ներկայացրել է α-T անվանումը ստացած միջին չափսի էլեկտրական քրոսովերը՝ հիմնված անցյալ տարի ցուցադրված Arcfox ECF կոնցեպտի վրա: Մեքենայի նախագծման աշխատանքներին մասնակցել է հայտնի Magna International ընկերությունը, իսկ դրա դիզայնի հեղինակը Alfa Romeo-ի, Audi-ի և Volkswagen-ի նախկին աշխատակից Վալտեր դը Սիլվան է:
Arcfox α-T ամենագնացը առաջինն է, որ կառուցվել է IMC (Intelligent Module Criterion) մոդուլային հենահարթակի վրա,որի մեջ ինտեգրված է 5G և C-V2X ստանդարտներով աշխատող Huawei MH5000 կապի մոդուլը: Չիպը ապահովում է տվյալների փոխանցում բազային կայանից դեպի ընդունիչ սարքը վայրկյանում մինչև երկու գիգաբիտ, իսկ հակառակ ուղղությամբ՝ վայրկյանում 230 մեգաբիտ արագությամբ: Այն նաև անմիջապես ներգրավված է ավտոմեքենայի մի քանի ինտելեկտուալ համակարգերի աշխատանքում:
Ամենագնացը ճանաչում է մարդկանց ժեստերը, ձայները, դեմքերը և սարքավորված է մատնահետքի սքաներով: Ինքնավար համակարգը (ըստ երևույթին՝ երրորդ մակարդակի) բաղկացած է 23 գերճշգրիտ ցուցիչներից և տեսախցիկներից, որոնք օգնում են կողմնորոշվել տարածության մեջ, ինքնուրույն կայանել և ճանաչել ճանապարհային նշանները: Կենտրոնական 4K-դիսփլեյի անկյունագիծը 20,3 դյույմ է: Պրեմիում կարգի աուդիոհամակարգը աշխատում է QuantumLogic տարածական հնչողության ալգորիթմերով, իսկ համայնապատկերային տանիքի մակերեսը 2,6 քառակուսի մետր է: ![]() Լիաքարշ α-T-ն սարքավորվում է երկու էլեկտրական շարժիչներով, որոնք միասին զարգացնում են 218 ձ.ուժ հզորություն և 360 Նմ ոլորող մոմենտ: Ըստ արտադրողի՝ ուժային ագրեգատը նախագծվել է Siemens, Valeo և BorgWarner ընկերությունների հետ համատեղ: 93,6 կՎտժ տարողությամբ մարտկոցը արտադրել է կորեական SK Innovation ընկերությունը: Այն թույլ է տալիս քրոսովերին մեկ ամբողջական լիցքավորումով հաղթահարել 653 կմ NEDC ցիկլում: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020