![]() Armortruck՝ ավտոմեքենա «աշխարհի վերջի» համար Շաբաթ, 18 ապրիլի, 2020 թ. Երկրագնդով մեկ տարածվող կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում շատերս վերհիշում ենք տարատեսակ պատմություններ՝ մինչ այս միայն զանգվածային մշակույթի մաս կազմող տարբեր արհավիրքների, ընդհուպ մինչև աշխարհի վերջի մասին: Թեպետ դրանք հիմնականում տարածվում են գրքերում և կինոնկարներում, սակայն գտնվում են անհատներ, որոնք իրական կյանքում էլ փորձում են գտնել պաշտպանվելու հնարավորություն:
Հայտնի բուլղարացի դիզայներ Միլեն Իվանովը նախագծել է հատուկ փոխադրամիջոց, որը կոչված է փրկել մարդուն ապոկալիպսիսից, և եթե դուք իրապես վախենում եք «աշխարհի վերջից», ապա Armortruck-ը հենց այն է, ինչ ձեզ պետք է: Վառ լուսադիոդային լուսարձակները, որոնք ներկառուցված են ավտոմեքենայի կապոտի մեջ և որոշակիորեն սարդի կերապարանք են հաղորդում փոխադրամիջոցին, կօգնեն ձեզ մութ ժամերին հայտնաբերեր լքված փոխոցներում թափառող զոմբիներին: Սարդի կերպարանքը ամրապնդվում է հիմնական լուսարձակներից ներքև տեղադրված սարքավորումներով, որոնք կարող են լինել կամ տեսախցիկներ, կամ էլ հակամառախուղային լապտերներ:
Ավտոմեքենայի կողային հատվածները ոչ պակաս անսովոր տեսք ունեն: Armortruck-ի գլխավոր առանձնահատկությունը «ճայի թև» ոճի դռներն են և չափազանց փոքր կողային պատուհանները, որոնք գրեթե ամբողջովին սուզված են զրահի մեջ: Դռները բացելիս՝ ուղևորներին հասանելի կդառնա դուրս քաշվող լայն ոտնահենակը: Հետնամասում ուշադրություն են գրավում արտանետման համակարգի՝ բարձր տեղադրված խողովակները, լուսադիոդային գիծը և բարդ կտրվածքներով ծավալուն թափարգելը:
Ոչ պակաս տպավորիչ է Armortruck-ի սրահը: Բարձր կենտրոնական թունելի երկու կողքերից տեղադրված է չորս հարմարավետ նստատեղ, որոնք առանձննում են սև կաշվով և ալկնատարայով իրականացված լրամշակմամբ: Ավտոմեքենայի ղեկը, ասես, փոխառած է Ֆորմուլա-1 մրցարշավի բոլիդներից, իսկ ուղևորների ժամանցը կապահովի մեծ սենսորային էկրանով համալրված տեղեկատվական ժամանցային համակարգը: Պատահական չէ, որ մեքենան սարքավորված է օդի զտման գերհզոր համակարգով, իսկ նստատեղերի միջև առկա տարածությունը մոտ է COVID-19 համավարակի ժամանակ ակտուալ դարձած սոցիալական հեռավորությանը: Չէ՞ որ, չգիտենք, թե ինչը կարող է «աշխարհի վերջի» պատճառ դառնալ: Լուսանկարներ |

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020
Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020
Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020
Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020
Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020
Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020
MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020
Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020
Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020
Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020
Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020
Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020
Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020
BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020
Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020
Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020
Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020
Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020






