![]() Ներկայացվել է Triton էլեկտրական ամենագնացը Երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ. Ամերիկյան Triton Solar ստարտափը ներկայացրել է իր նախագծած առաջին մոդելը՝ ահռելի չափսերի ամենագնացը սարքավորվում է չորս էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 1500 ձ.ուժ: Նախագիծը ստացել է Triton Model H անվանումը:
Արտաքինը նախագծելիս՝ ինժեներները, ըստ երևույթին, որպես օրինակ են վերցրել հանրահայտ Cadillac Escalade-ը, որին չափազանց նման է նոր էլեկտրամոբիլը թափքի ընդհանուր կառուցվածքով: Triton Model H-ի երկարությունը 5690 միլիմետր է, իսկ անվային բազան կազմում է 3302 միլիմետր: Ամենագնացի բարձված զանգվածը կազմում է 2,4 տոննա, և նա ունակ է քարշակել մինչև 7000 կգ զանգվածքով կցորդ: Ավտոմեքենայի սրահը նախատեսված է ութ ուղևորի համար: Triton Solar-ը ամենագնացի համար նախատեսել է չորս էլեկտրական շարժիչից բաղկացած ագրեգատ, որը զարգացնում է 1500 ձ.ուժ հզորություն և սնվում է 200 կՎտժ տարողունակությամբ մարտկոցից: Այդ ամենը թույլ է տալիս 0-ից 60 մղոն/ժամ (97 կմ/ժ) արագությունը զարգացնել 2,9 վայրկյանում: Ամենագնացի ընթացքի պաշարը 1127 կիլոմետր է:
Triton Solar-ը դեռևս չի ցուցադրել ոչ ավտոմեքենայի ընթացային նախատիպը, և ոչ էլ՝ սերիական տարբերակը՝ բավարարվելով միայն 3D-պատկերներով և բնութագրերի ցանկով: Դեռևս շատ բան չի հաղորդվում նաև ավտոմեքենայի սարքավորումների մասին, բացի այն հանգամանքից, որ առաջին խմբաքանակի 100 ավտոմեքենաները կստանան «օպցիաների բացառիկ հավաքածու»: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020