![]() Ինչպես ենք մենք հիշում հայտնի ապրանքանշանները Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ. Մենք սիրում ենք մտածել, որ լավ հիշում ենք հայտնի ապրանքանշանների յուրաքանչյուր մանրուքը, սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Պարզվում է, որ հիշողությամբ այդ ապրանքանշանները պատկերելը այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից:
AudiՄարդկանց 7%-ը չկարողացավ հիշել ապրանքանշանը, 14%-ը շփոթել էր օղակների քանակը, իսկ 5%-ը պատկերել էր օլիպիական օղերի պատկերը, և դա զարմանալի չէ, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն 1995 թ. փորձեց դատի տալ գերմանական ավտոարտադրողին նման ապրանքանշանի համար:
Alfa RomeoԶարմանալի չէր, որ մարդկանց 74%-ը չէր հիշել կարմիր խաչի մասին, 63%-ը կանաչ օձի մասին, 25%-ը օգտագործել էր վահան, իսկ 13%-ը չէր օգտագործել ճիշտ գույների համադրությունը:
BMWՄասնակիցների 92%-ը օգտագործել էր սպիտակ և կապույտ գույները, ինչպես նաև 93%-ը պատկերել էր այն շրջանաձև, 59%-ը օգտագործել էր կվադրանտի պատկերը:
FerrariՄարդկանց 88%-ը օգտագործել էր դեղին գույնը, 82%-ը փորձել էր պատկերել ձի, 49%-ի մոտ կար Ferrari գրվածքը, և միայն 15%-ն էր հիշել իտալական դրոշի մասին:
FordFord-ի ապրանքանշանի պատկերը լավ տպավորվել է մարդկանց հիշողության մեջ ու մասնակիցների միայն 10%-ը չէր հիշել այն: 89%-ը օգտագործել էր ճիշտ գույն և ձվածիր տեսք, իսկ 58%-ը ճիշտ էր պատկերել շեղ գրվածքը:
PeugeotՀանրության համար Peugeot-ի ապրանքանշանը ամենադժվարներից էր. մարդկանց 30%-ը չէր հիշել այն ընդհանրապես, իսկ 20%-ը պատկերել էր այլ կենդանի. թևավոր ձի, անշունչ միջատ կամ կետ: Այն 58 մարդկանցից, որոնք պատկերել էին առյուծի նման կենդանի, 25 պատկերել էին այն սխալ ուղղվածությամբ:
RenaultԶարմացրին Renault-ի արդյունքները՝ մասնակիցների 11%-ը պատկերել էր այլ ֆրանսիական ընկերությունների ապրանքանշաններ, այնուամենայնիվ 71%-ը հիշել ու ճիշտ էր պատկերել շեղանկյունը:
ToyotaToyota-ի դեպքում նույնպես առաջացան որոշ խնդիրներ, սակայն դրանք կանխատեսելի էին: Մարդկանց 32%-ը չէր պատկերել հատվող ձվածիրները, որոնցից 12%-ը պատկերել էր T տառը, իսկ 19%-ը չէր հիշել ապրանքանշանի ոչ մի մասնիկ, և միայն 16%-ն էր ճիշտ պատկերել հատվող ձվածիրները:
VauxhallԱկնհայտորեն գրիֆոնի պատկերման գործում մարդիկ դժվարացան: Մասնակիցների միայն 48%-ն էր փորձում պատկերել այդ արարածին և միայն 14%-ի մոտ էր այն ստացվել: Փոքր մասնիկները մոռացվել էին, օրինակ՝ V տառը պարունակող դրոշը, որի մասին հիշել էր մասնակիցների ընդամենը 9%-ը:
VolkswagenԱյդ տառերի մասին մոռացել էր միայն 2%-ը: Տառերի ճիշտ դասավորվածությունը չէր հիշել մասնակիցների 17%-ը, իսկ 9%-ը պատկերել էր տառերից միայն մեկը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020