![]() Ford F-150 Arctic Trucks` հատուկ էքստրիմի սիրահարների համար Երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ. Իսլանդական Arctic Trucks ընկերությունը կիսվել է խիստ արկտիկական պայմաններում շահագործվելու համար նախատեսված անհավանական Ford F-150 պիքապի լուսանկարներով: 44-դյույմանոց Nokian անվադողերով սարքավորված մոդելը անձամբ թեստավորել է Arctic Trucks-ի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիմսոնը:
Սա Arctic Trucks-ի առաջին աշխատանքն էր Ford F-150-ի և ընդհանրապես ամերիկյան պիքապների հետ: Նախագծի հիմքում ընկած է 3,5-լիտրանոց Ford EcoBoost V6 երկտուրբոշարժիչով մոդելը: Արկտիկական արշավներին F-150-ը նախապատրաստելու համար մեծացվել է ավտոմեքենայի լուսածերպը, փոխվել է կախոցի կառուցվածքը, լայնացվել են անվակամարները և տեղադրվել է լրացուցիչ լուսավորություն: Միևնույն ժամանակ կատարված աշխատանքների ամբողջական ցանկը չի բարձրաձայնվում: Գրիմսոնը նշում է, որ Ford F-150 Arctic Trucks նախագիծը դեռևս չի ավարտվել, այնպես որ մինչև վաճառքների մեկնարկը կկատարվեն որոշ փոփոխություններ: Ընկերության ղեկավարը առանձնակի շեշտում է 44-դյույմանոց Nokian անվադողերի գերազանց աշխատանքը, ինչպես նաև մեքենայի կառավարելիությունը մայրուղու վրա և անցունակությունը ձնածածկ տարածքնեում: Այդ ամենին, ինչպես նաև կտրուկ վերելքների ժամանակ կայունությանը նպաստում են պիքապի ծանրության ցածր կենտրոնն ու երկար անվային բազան: Ավտոմեքենայի հնարավորությունները առավելագույնս ստուգելու համար Arctic Trucks-ը մոտակա շաբաթներին փորձարկումներ կիրականացնի նաև այլ պայմաններոում: Պետք է ենթադրել, որ բացի առավել էքստրեմալ AT44 տարբերակից վաճառքի կհանվեն ավելի փոքր անիվներով մոդիֆիկացիաներ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020