![]() Lexus-ը թարմացրել է LC կուպեն Կիրակի, 12 ապրիլի, 2020 թ. Lexus-ի ամերիկյան գրասենյակը հայտարարել է 2021 թվականի մոդելային տարվա LC կուպեի թարմացման մասին: Երկդռնանի մոդելը դարձել է ավելի թեթև, ստացել է կախոցի նոր տարրեր, փոխանցումատուփի աշխատանքի նոր ծրագիր և Android Auto համակարգի հետ համատեղելի մուլտիմեդիա սարքավորում:
Նախորդ տարվա մոդելից նոր Lexus LC-ի հիմնական տարբերությունը ավելի սուր և հստակ կառավարելիությունն է: Դրան նպաստում են չմեղմված զանգվածների ընդհնանուր ծավալի նվազեցումը տասը կիլոգրամով, կախոցի ստորին ալյումինե լծակների տեղադրոմը, ավելի մեծ տրամագծով դատարկամարմին մեղմիչների տեղադրումը, գերամուր զսպանակների կիրառումը և հետևի սռնիի ավելի թեթև 21-դյույմանոց անիվները: Միևնույն ժամանակ ավելացել է առջևի կախոցի քայլը, աճել է կայունացուցիչների և մեղմիչների կոշտությունը: Այս միջոցների շնորհիվ մեծացել է կուպեի հարմարավետությունը և կատարելագործվել կառավարելիությունը: Շրջադարձերում բարձր և միջին արագությամբ ընթանալիս՝ կայուն և վերահսկելի պահվածքը ապահովում է առաջին անգամ LC մոդելում կիրառվող կայունացման էլեկտրոնային համակարգի Active Cornering Assist ֆունկցիան: Այն ենթադրում է արգելակման համակարգի աշխատանքին միջամտելու մի քանի մակարդակ: Դրանցից հիմնականը թույլ է տալիս արգելակել շրջադարձի կենտրոնի հանդեպ ներքին մեխանիզմները՝ կարգավորելով ճիգը՝ կախված լայնակի և երկայնակի արագությունների մեծությունից:
Բացի այդ փոխվել է նաև Lexus LC 500-ի տասնաստիճան ավտոմատ փոխանցումատուփի աշխատանքի տրամաբանությունը: Այժմ յուրաքանչյուր փոխանցումն ավելի երկար է մնում այսպես կոչված ակտիվ գոտում, այսինքն, երբ դրոսելային փականը բաց է մնում 50-70 տոկոսով, ինչը ուժեղացնում է արագացումից ստացվող զգացողությունները: Որոշակի նորություն կա նաև հիբրիդային LC 500h մոդելի աշխատանքում: Դրա Multi-Stage Hybrid System համակարգը այժմ շրջադարձերից դուրս է գալիս ոչ թե երրորդ, այլ երկրորդ փոխանցումով: Այլ փոփոխություններից հիշատակման է արժանի նոր մուլտիմեդիա համակարգը՝ 10,3-դյույմանոց դիսփլեյով, ինչպես նաև Android Auto, Apple CarPlay համակարգերի և Amazon Alexa ձայնային օգնականի առկայությամբ: Առաջարկվում են նաև թափքի ներկվածքի երկու նոր երանգ՝ Cadmium Orange նարնջագույնը և Nori Green Pearl կանաչը, Dark Graphite գույնի 20-դյույմանոց անվասկավառակներ և Flare Red գույնի կաշվով լրամշակված սրահ:
LC 500-ի կապոտի տակ պահպանվել է հինգլիտրանոց մթնոլորտային V8 շարժիչը, որը զարգացնում է 477 ձ.ուժ հզորություն և 540 Նմ ոլորող մոմենտ: LC 500h հիբրիդը սարքավորվում է 3,5-լիտրանոց V6 բենզինային ագրեգատով, երկու էլեկտրական շարժիչներով և քարշային մարտկոցով, որոնց ընդհանուր արտադրողականությունը կազմում է 359 ձ.ուժ և 475 Նմ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը հիբրիդը զարգացնում է 5,0 վայրկյանում, իսկ LC 500-ը՝ 4,7 վայրկյանում: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020