![]() Mazda-ն նշում է 100-ամյա հոբելյանը Երեքշաբթի, 14 ապրիլի, 2020 թ. Ճապոնական Mazda ընկեությունը թողարկել է հատուկ գլոբալ սերիա՝ 100th Anniversary անվանմամբ: Ինչպես պարզ է դառնում անվանումից, այն նվիրված է ապրանքանշանի մեկ դարյա հոբելյանին և ներառում է տասը ընթացիկ մոդել՝ կոմպակտ Mazda2 հեչբեքից մինչև առաջատար CX-9 քրոսովեր: Հոբելյանական Mazda-ները կառանձնանան սրահի մուգ բալագույն լրամշակմամբ և բաց մոխրագույն թափքով:
Mazda ընկերության հիմնադրման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1920 թվականը: Գործունեության առաջին տարիներին ձեռնարկությունը թողարկում էր մեքենաշինական սարքավորումներ և մոտոցիկլներ: 1930-ականներին տեսականին համալրվեց եռացիկլներով, իսկ ներկայիս անվանումը գրանցվեց 1931 թվականին: Չնայած Mazda-ի հոբելյանական մոդելները զարդարված են «100 Years 1920-2020» նշաններով, ընկերության ավտոմոբիլային պատմությունը ավելի ուշ է սկսել: Առաջին թեթև մարդատար մոդելը՝ Mazda R360 կոմպակտ կուպեն իր նորամուտը նշել է միայն 1960 թվականին: R360-ի թոփ մոդիֆիկացիաները ստանում էին բալագույն տանիք, որն այսօր էլ կարելի է տեսնել Mazda-ի երկու ժամանակակից մոդելների՝ MX-5 ռոդսթերի և MX-30 էլեկտրամոբիլի վրա:
Մյուս հոբելյանական Mazda-ների առանձնահատկություններից են սրահի մուգ բալագույն կաշվով լրամշակումը, բորդո գորգերը, անվասկավառակների հատուկ վերդիրները, թափքի ու սրահի հատուկ տարբերանշանները և գլխակալների դրոշմապատկերները: 100th Anniversary հատուկ մոդիֆիկացիան հասանելի կլինի ճապոնական ապրանքանշանի գլոբալ մոդելներից շատերի՝ Mazda2 և Mazda3 հեչբեքների, Mazda6 սեդանի, CX-3, CX-30, CX-5, CX-8 և CX-9 քրոսովերների, MX-30 էլեկտրամոբիլի և MX-5 ռոդսթերի համար: Դեռևս հայտնի չէ, թե որքան լրավճար կպահանջվի նոր սերիայի Mazda 100th Anniversary մոդելներից մեկը ձեռք բերելու համար: Հոբելյանական մոդիֆիկացիաները հասանելի կլինեն մինչև 2021 թվականի մարտի 31-ը, իսկ իրացման շուկաների ամբողջական ցանկը կհրապարկվի ավելի ուշ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020