![]() Ներկայացվել է Audi RS7-ի գերհզոր տարբերակը Չորեքշաբթի, 1 ապրիլի, 2020 թ. Գերմանական ABT Sportsline թյունինգային աթելիեն մանրամասներ է ներկայացրել ABT RS7-R մոդելի մասին, որը հիմնված է նոր սերնդի հիբրիդային Audi RS7 Sportback մոդելի վրա: Թյունինքի արդյունքում մեցացվել է 4-լիտրանոց V8 տուրբոշարժիչի արտադրողականությունը, ինչի շնորհիվ դրա հզորությունը համեմատելի է Ferrari F12 Berlinetta սուպերկարի հզորության հետ:
Բացի անվանման լրացուցիչ R տառից RS7-ի հզորությունը հասցվել է 740 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը՝ 920 Նմ: Ենթադրվում է, որ սրա շնորհիվ մեքենան ավելի արագ կլինի, քան սերիական RS7-ը, որը տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,6 վայրկյանում: Այլ նորամուծությունների թվում են կախոցի նոր զսպանակները, թափքի՝ նարնջագույն շեշտադրումներով լրամշակումները, ուժեղացված կայունացուցիչները, ածխածնային պլաստիկից ներդիրներով կաշեպատ սրահը, ինչպես նաև ֆիրմային դիզայնով պատրաստված 22-դյույմանոց անվասկավառակները:
Բացի այդ RS7-ի շարժիչը սարքավորվել է ցածր ծանրաբեռնվածության դեպքում գլանների կեսի անջատման համակարգով և ստարտ-ստոպ ֆունկցիայով: Վերջինը կարող է անջատել շարժիչը, երբ շարժվում եք մինչև 22 կմ/ժ արագությամբ կամ չեզոք փոխանցմամբ՝ 55-ից 160 կմ/ժ արագությունների տիրույթում: Սա թույլ է տալիս յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի հաշվարկով խնայել մոտավորապես 800 գրամ վառելիք:
ABT RS7-R-ը կթողարկվի 125 օրինակով և կարժենա մոտ 210 300 եվրո: Բացի այդ ցանկության դեպքում հնարավոր կլինի թյունինգավորել արդեն իսկ շահագործվող RS7-ը, ինչի դեպքում ծառայության արժեքը կկազմի 70 000 եվրո: Ցանկացած դեպքում ABT Sportsline-ը տրամադրում է երկու տարվա երաշխիք: Լուսանկարներ |

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020
Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020
Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020
Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020
Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020
Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020
MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020
Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020
Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020
Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020
Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020
Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020
Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020
BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020
Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020
Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020
Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020
Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020






