![]() Hyundai N ստորաբաժանումը ներկայացրել է որոշ մոդելների հնարավոր զարգացումները Ուրբաթ, 3 ապրիլի, 2020 թ. Հարավկորեական ընկերության Hyundai N ստորաբաժանումը, որը զբաղվում է «լիցքավորված» մոդելների նախագծմամբ, ներկայացրել է Palisade և Nexo քրոսովերների, ինչպես նաև Prophecy էլեկտրական կոնցեպտի հնարավոր ոճավորումը: Մեքենաների ռենդերային նկարները հրապարակվել են ըկերության պաշտոնական Instagram-էջում:
Պատկերված երեք մոդելներն էլ՝ Palisade N, Nexo N և Prophecy N, միավորված են ընդհանուր գեղագիտական լուծումներով, այն է՝ թափքի Performance Blue գույն, կարմիր գծեր թափքի ողջ երկայնքով և ագրեսիվ աերոդինամիկ տարրեր: Քրոսսովերնեը բացի այդ ունեն արտենատման չորս խողովակ, իսկ էլեկտրաական մոդելը՝ առջևի կողաթևերի «խռիկներ»: Դիզայնը իրականացված է գոյություն ունեցող N-մոդելների ոգով, սակայն շեշտադրումը կատարված է աերոդինամիկ բարելավվումների վրա:
Բնականաբար, յոթ կամ ութ նստատեղերով Hyundai Palisade-ը բավական հեռու է սպորտային քրոսսովերի կերպարից: Սերիական մոդելը սարքավորվում է 3,8-լիտրանոց մթնոլորտային V6 շարժիչով, որը զարգացնում է 295 ձ.ուժ հզորություն և 335 Նմ ոլորող մոմենտ: Այս ագրեգատը համակցվում է ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի և HTRAC միացվող լիաքարշ համակարգի հետ: Կոմպակտ Nexo-ն աշխատում է ջրածնով: Դրա էլեկտրական շարժիչը զարգացնում է 163ձ.ուժ հզորություն և 394 Նմ ոլորող մոմենտ, իսկ հոսանքի աղբյուր են ծառայում թե վառելիքային բջիջները, թե քարշային մարտկոցը: Hyundai Prophecy «մարգարեական» կոնցեպտը ներկայացվել է բոլորովին վերջերս: Այս էլեկտրական մոդելը հատուկ առաքելություն է կրում՝ արտացոլել ընկերության «զգայական» դիզայնի զարգացումը և սահմանել ապագա էլեկտրական մոդելների ոճավորման հետագա ուղիները: Քանի որ ավտոմեքենան ի սկզբանե նախագծվել է որպես ինքնավար մոդել, այն չունի կառավրման ավանդական օրգաններ, իսկ ղեկի փոխարեն օգատգործվում են վարորդական նստատեղի երկու կողքերից տեղադրված ջոյսթիքները: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020