![]() ŠKODA-ն նշում է 125-ամյա հոբելյանը Կիրակի, 5 ապրիլի, 2020 թ. Չեխական ŠKODA ընկերությունը 2020 թվականին նշում է հիմնադրման 125-ամյակը և առաջին ավտոմեքենայի թողարկման 115 տարին: Սկսելով համեստ նախագծերից՝ ընկերությունը մի քանի տասնամյակում սկսեց թողարկել լայն տեսականի՝ հեծանիվներից մինչև մրցարշավային ավտոմեքենաներ՝ կենտրոնացնելով արտադրությունը Չեխիայի Մլադա-Բոլեսլավ քաղաքում:
ŠKODA-ի պատմությունը սկսվել է 1895 թվականին, երբ հեծանվասպորտի մոլի սիրահարներ՝ մեխանիկ Վացլավ Լաուրինը և գրքավաճառ Վացլավ Կլեմենտը սկսեցին նախագծել և թողարկել հեծանիվներ Laurin & Klement մակնիշի ներքո: Հեծանիվները լավ էին վաճառվում, և Լաուրինն ու Կլեմենտը որոշեցին կատարել հաջորդ քայլը՝ դրանք սարքավորելով շարժիչներով: Մոտոցիկլների արտադրությունը սկսվեց 1899 թվականին՝ մի քանի տարվա ընթացքում հասնելով 4000 օրինակի: 1905 թվականից գործընկերները սկսեցին փորձեր կատարել ավտոմեքենաների արտադրության ոլորտում, բավական արագ անցնելով ոչ միայն մարդատար ավտոմեքենաների, այլև բեռնատարների, ավտոբուսների, ավիացիոն շարժիչների և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությանը: Իսկ 1925 թվականին ընկերությունը մեծացնելու նպատակով Laurin & Klement-ը միացավ Պլզեն քաղաքում գործող Škoda ինժեներական ընկերության հետ:
Սկսած 1991 թվականից ŠKODA-ն գործում է գերմանական Volkswagen կոնցերնի ներքո՝ դառնալով խմբի չորրորդ ապրանքանշանը զուտ Volkswagen-ից, ինչպես նաև Audi-ից և SEAT-ից հետո: Volkswagen Group-ի շրջանակներում նոր դարաշրջան սկսվեց ŠKODA-ի համար: Երեք տասնամյակի ընթացքում մեքենաների արտադրությունը աճեց վեց անգամ, իսկ այնպիսի մոդելներ, ինչպիսին են Superb-ը, Octavia-ն և Fabia-ն ձեռքբերեցին հավատարիմ շատ երկրպագուներ: ŠKODA ամենագնացների շարքը, որը ներառում է Kodiaq, Karoq և Kamiq մոդելները, ամրապնդեց ապրանքանշանի համբավը, որպես նախագծման բարձրագույն մակարդակի ու գնի և որակի օպտիմալ համադրության մարմնավորում:
2020 թվականից Enyaq էլեկտրական ամենգնացի շնորհիվ ŠKODA-ի պատմությունը նոր ճանապարհ է հարթում: Դա ապրանքանշանի առաջին ավտոմեքենան է, որը կառուցված է Volkswagen Group-ի մշակած մոդուլային էլեկտրական հենահարթակի (MEB) վրա: Ակնկալվում է, որ ներկայիս մոդելային շարքի շրջանակներում մինչև 2022 թվականի ավարտը ŠKODA-ն կներկայացնի տասից ավելի հիբրիդային և ամբողջովին էլեկտրական մոդելներ: Այդպսիսով, հիմնդրումից 125 տարի անց, ŠKODA-ն շարունակում է աշխատել ավելի քան 100 երկներում, ներառյալ Հայաստանը, և տարեկան 1,24 միլիոն ավտոմեքենա է մատակարարում ողջ աշխարհով մեկ սփռված հաճախորդներին: Լուսանկարներ |

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020
Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020
Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020
Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020
Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020
Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020
MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020
Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020
Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020
Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020
Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020
Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020
Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020
BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020
Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020
Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020
Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020
Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020










