![]() Polestar-ը հրապարակել է Precept կոնցեպտի նոր լուսանկարներ Երեքշաբթի, 7 ապրիլի, 2020 թ. Polestar ապրանքանշանը, որը հավասար բաժնեմասերով պատկանում է շվեդական Volvo և չինական Geely ընկերություններին, Precept կոնցեպտի նոր լուսանկարներ է հրապարակել: Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ վերամշակված շշերից և ձկնորսական ցանցերից պատրաստված սրահով կոնցեպտը, ցուցադրում է ապագա մոդելների, այդ թվում Polestar 3 քրոսովերի ոճի հետագա զարգացումները:
Precept-ի վերաբերյալ առաջին մանրամասները հրապարկվել են այս տարվա փետրվարին: Շոու-կարը արտաքին չափսերով համեմատելի է 7-րդ սերիայի BMW-ի հետ, իսկ դրա անվային բազան հավասար է 3,1 մետրի, ինչը 160 միլիմետրով ավելին է, քան Volvo S90 սեդանի ցուցանիշը: Ավտոմեքենայի դիզայնը ընկերությունում բնութագրում են «աթլետիկ մինիմալիզմ» բառերով և հենց այդ կոնցեպտն էլ կկիրառվի ապագա սերիական Polestar 3 քրոսովերում: Polestar-ում չեն ճշտում, արդյոք «ապրանքային» մոդելները ևս կստանան այն անսովոր նյութերը, որոնք կիրառվում են Precept-ի սրահում, օրինակ՝ նստատեղերի պաստառապատման համար օգտագործվող վերամշակված պլաստիկ շշերը կամ հատակի ծածկի համար օգտագործվող հին ձկնոսրական ցանցերը: Նորույթի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն միայն նորամուտից առաջ, որը նախատեսված է 2021 թվականին:
Ինչ վերաբերում է Precept-ին, ապա այն ցուցադրում է, թե որ ուղղությամբ է շարժվում Polestar-ը, ընդ որում ոչ միայն դիզայնի և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, այլև թվային լուծումների առումով: Կոնցեպտի սրահում կենտրոնական դիրք են զբաղեցնում 15-դյույմանոց ուղղաձիգ դիսփլեյը և թվային սարքավորումների 12,5-դյույմանոց վահանակը՝ ներկառուցված տեսախցիկներով ու վարորդի և ուղևորների աչքերին հետևող ցուցիչներով: Polestar ավտոմեքենաների արտադրությունը ծավալվում է չինական Չենդու քաղաքի արդյունաբերական կենտրոնում կառուցված նոր գործարանում: Մինչև վերջերս այստեղ հավաքում էին մայն Polestar 1 մոդելը, իսկ մարտի վերջից սկսվեց նաև Polestar 2-ի արտադրությունը: Գործարանը ունակ է տարեկան արտադրել մինչև 500 000 ավտոմեքենա, որոնց մի մասը կիրացվի տեղական շուկայում, իսկ մնացածը բաժին կհասնի այլ երկների: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020