Toyota-ն ավտոմեքենա է թողարկել հատուկ կանանց համար

Toyota-ն ավտոմեքենա է թողարկել հատուկ կանանց համար

Հինգշաբթի, 9 ապրիլի, 2020 թ.

Ճապոնիայում մեկնարկել են Toyota Passo Moda Charm ավտոմեքենայի վաճառքները: Սա հայտնի քաղաքային հեչբեքի հատուկ մոդիֆիկացիա է՝ հատուկ նախատեսված կանանց համար: Այս սահմանափակ սերիայի մեքենաները հասանելի են Juicy Pink Metallic գույնով և ստանդարտ տարբերակից առանձնանում են էքստերիերի և ինտերիերի «ոճային» ձևավորմամբ:

Passo Moda Charm մոդելի վարորդի նստատեղը տաքացվում է, իսկ մնացած նստատղերը ստացել են նաև կոնտրաստային ներդիրներով զարդարված արհեստական կաշեպատում: Հատկանշական է, որ նորույթը հասանելի է ոչ միայն վարդագույն, այլև նեյտրալ բեժ, սպիտակ, կանաչ և կարմիր գույներով: Հեչբեքը սարքավորված է եռագլան մթնոլորտային մեկլիտրանոց շարժիչով, որը զարգացնում է 69 ձ.ուժ հզորություն և 92 Նմ ոլորող մոմենտ: Այս ագրեգատը համակցվում է վարիատորային փոխանցումատուփով:

Toyota Passo Moda Charm մոդելի գները սկսում են 1 617 000 ճապոնական յենից, ինչը մի փոքր ավելին է, քան 7 300 000 դրամը:

Լուսանկարներ