![]() Հայտնի են «Տարվա ավտոմեքենա 2020» մրցույթի հաղթողները Չորեքշաբթի, 8 ապրիլի, 2020 թ. Ամեն տարի ավտոմոբիլային ոլորտի առաջատար կազմակերպությունների մի քանի տասնյակ (այս տարի դրանք 86 էին) հեղինակավոր մասնագետներ ընտրում են տարվա լավագույն ավտոմեքենաները մի քանի անվանակարգերում: Հաղթողների անունները հայտարարվում են շքեղ արարողության ընթացքում, որին սովորաբար մասնակցում են հազարավոր հյուրեր: Այս տարի առաջին անգամ հաղթողների անունները հայտարարվեցին համացանցում:
2020 թվականին ժյուրին ավտոմեքենաներ էր ընտրում հինգ տարբեր անվանակարգերում, որոնցից ավանդաբար առավել կարևոր է համարվում «Տարվա լավագույն ավտոմեքենա» (World Car of the Year) անվանակարգը: Այս տարի այդ պատվավոր մրցանակը բաժին հասավ Kia Telluride ամենագնացին, որը տպավորել էր քվեարկողներին իր դիզայնի և նորագույն տեխնոլոգիաների մտածված համադրությամբ: Ժյուրիի կարծիքով այն ավելի արժանի էր այդ մրցանակին, քան համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Mazda CX-30-ը և Mazda3-ը: Անցած տարի ներկայցված ամբողջովին էլեկտրական Porsche Taycan մոդելը լավագույնը ճանաչվեց միանգամից երկու անվանակարգում: Գերմանական ավտոմոբիլաշինության նորագույն նվաճումը ստացավ «Լավագույն սպորտային ավտոմեքենա» (World Performance Car) և «Լավագույն շքեղ ավտոմեքենա» (World Luxury Car) մրցանակները՝ առաջ անցնելով այնպիսի մրցակիցներից, ինչպիսին են Mercedes-Benz EQC-ն և իր «արյունակից» Porsche 911 և Porsche 718 մոդելները: «Լավագույն քաղաքային ավտոմեքենա» (World Urban Car) անվանակարգում իրեն հավասարը չուներ հարավկորեական մեկ այլ մոդել՝ էլեկտրական Kia Soul EV-ն: Բավական սուր պայքարում այն իրենից հետ թողեց Mini Cooper SE Electric և Volkswagen T-Cross մոդելներին: Ինչպես և ակնակլվում էր քաղաքային պայմաններում շահագործման տեսանկյունից առավելությունը տրվեց հենց էլեկտրական ավտոմեքենաներին: Եվ վերջապես հինգերորդ անվանակարգում, այն է՝ «Տարվա լավագույն դիզայն» (World Car Design of the Year), հաղթանակը շնորհվեց նոր սերնդի Mazda3 հեչբեքին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Peugeot 208-ը և արդեն իսկ հիշատակված Porsche Taycan-ը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020