![]() Ներկայացվել է նոր սերնդի Genesis G80 սեդանը Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ. Հարավկորեական Genesis ընկերությունը ներկայացրել G80 սեդանի նոր սերնդին առնչվող մանրամասները: Փաստացի սա մոդելի երրորդ սերունդն է, եթե հաշվենք 2008 թվականին թողարկված Hyundai Genesis մոդելից: Տեղական շուկայում վաճառնքերը մեկնարկեցին մարտի 30-ից, իսկ Հարավային Կորեայի սահմաններից դուրս սեդանը հասանելի կլինի ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Նոր սերնդի G80-ը անցում է կատարել նոր հենահարթակի՝ փոխառելով այն ապրանքանշանի առաջին քրոսովերից՝ Genesis GV80-ից: Մեքենան ունի դասական կառուցվածք՝ լայնակի տեղադրված շարժիչ և հետևի քարշակում: Որպես օպցիա հասանելի կլինի նաև լիաքարշ տարբերակը՝ առջևի սռնիի միակցման հնարավորությամբ: Ինչպես և GV80-ը, սեդանը իրականացված է ֆիրմային Athletic Elegance («աթլետիկ էլեգանտություն») ոճի պահանջներին համապատասխան: Նորույթը ստացել է լուսարձակների, հետևի լապտերների և կողաթևերի մեջ տեղադրված «երկհարկ» լուսադիոդային գծեր: Փոխվել է և մեքենայի ուրվագիծը, մասնավորապես մեծացել է հետևի կանգնակների և ապակու թեքման անկյունը, ինչի հաշվին G80-ը նմանվել է ֆասթբեքի: Մեքենայի արտաքին չափսերը գրեթե չեն փոփոխվել: Այժմ դրա երկարությունը կազմում է 4995 մմ միլիմետր (+5 մմ), լայնությունը՝ 1925 մմ (+35 մմ), իսկ բարձրությունը՝ 1465 մմ (-15 մմ): Անվային բազան չի փոփոխվել և հավասար է 3010 միլիմետրի: Նոր հենահարթակի անցնելու և ալյումինի լայն կիրառման շնորհիվ G80-ը թեթևացել է 125 կիլոգրամով և այժմ կշռում է 1785 կգ:
Սրահում հայտնվել են սարքավորումների՝ 12.3-դյույմանոց վիրտուալ վահանակը և մուլտիմեդիա համակարգի 14.5-դյույմանոց էկրանը, որով կարելի է դիտել 3D-պատկերներ: Սեդանի համար հասանելի են անվտանգության 10 բարձիկներ, ներառյալ մեկը, որը բացվում է վարորդի և առջևի ուղևորի նստատեղերի միջև, եռագոտի կլիմատ-կոնտրոլ, համայնապատկերային տանիք, կույր գոտիների մոնիթորինգի համակարգ, ինչպես նաև ավտոմատ արգելակման համակարգ և Highway Driving Assist II քրուիզ-կոնտրոլը՝ շարժման շարքի վերահսկման ֆունկցիայով: GV80 ամենագնացից սեդանը փոխառել է նաև ուժային ագրեգատների շարքը, որը ներառում է 2,5 և 3,5 լիտր ծավալով (համապատասխանաբար՝ 304 և 380 ձ.ուժ) բենզինային շարժիչները: Նախկինում հասանելի 2,2-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչը կատարելագործվել է, ինչի հետևանքով դրա հզորությունը հասցվել է 210 ձիաուժի: Բոլոր շարժիչները համակցվում են ութաստիճան երկկցորդանի ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Նոր Genesis G80-ը շուկա կհանվի 43 հազար դոլարից սկսած արժեքով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020