![]() Mercedes-AMG G63՝ Steampunk Edition տարբերակով Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ. Հանրահայտ լեհական Carlex Design աթելիեն ներկայացրել է նոր Mercedes-AMG G63 մոդելի արթ-թյունինգի հերթական նախագիծը: Կոլեկցիոն Steampunk Edition տարբերակով իրականացված ամենագնացը զարդարել են պղնձի ամբողջական թիթեղով, իսկ ինտերիերը լրամշակվել է վարդագույն ոսկուց պատրաստված վերդիրներով, ալկանտարայով և դարչնագույն կաշվով: Սրահի հատակը ուղևորների հատվածում պատված է թանկարժեք փայտով:
Ինչպես երևում է անվանումից՝ Mercedes-AMG G63 Steampunk Edition-ի գլխավոր թեման սթիմփանկ մշակույթն է՝ դրան բնորոշ յուրահատուկ դեկորացիաներով: Գիտական ֆանտաստիկայի այս ճուղին հատուկ այլասածությունները առատորեն կիրառված են էքստերիերի և ինտերիերի լուծումներում: Դեկորի առավել տպավորիչ տարրը տանիքի՝ ձեռքով փորագրված ամբողջական պղնձե վերդիրն է: Դրան «ընկերակցում են» պահեստային անիվի պղնձե պատյանն ու նույն գույնով ներկված 22-դյույմանոց անվասկավառակները: Սթիմփանկ ամենագնացի սրահի առաստաղն ու դռները պաստառապատված են ալկանտարայի և կրիոլո տեսակի կակաոյի հատիկների գույնի բնական կաշվով: Օդափոխման դեֆլեկտորները, ղեկի և առջևի վահանակի վերդիրները պատված են պղնձով կամ վարդագույն ոսկով: Գորգերը հավաքված են ամերիկյան ընկուզենու տախտակներից, որոնք ամրացված են կաշվից պատրաստված հիմքին: Mercedes-AMG G63 Steampunk Edition մոդելի յուրաքանչյուր օրինակի ստեղծումը պահանջում է 5200 ժամ: Ընդհանուր առմամբ աթելիեն կպատրաստի տասը այդպիսի ամենագնաց: Յուրաքանչյուր ավտոմեքենայի գնորդը կստանա նաև հատուկ գիրք, որի ոսկեզօծ գրվածքներով կաշեպատ կազմի տակ նկարագրվում է նախագծման և հավաքման ողջ գործընթացը, ինչպես նաև անհատական նամակ այս եզակի արտ-օբյեկտի ստեղծմանը մասնակցած փորագրիչներից և այլ վարպետներից: Տեխնիկական լրամշակումների մասին տեղեկություններ չեն հրապարկավում: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Mercedes-AMG G63 Steampunk Edition-ը, ինչպես և սերիական մոդելը, սարքավորվում է 4,0-լիտրանոց V8 երկտուրբո շարժիչով, որը զարգացնում է 585 ձ.ուժ հզորություն և 850 Նմ ոլորող մոմենտ: Այս ագրեգատը համակցվում է 9-աստիճան ավտոմատ փոխանցումատոփի հետ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը սերիական ամենագնացը զարգացնում է 4.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 220 կմ/ժ, որը օպցիոնալ AMG Driver’s Package սպորտային փաթեթի շնորհիվ կարող է հասցվել մինչև 240 կմ/ժ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020