![]() Նոր Hyundai Elantra՝ արդեն հիբրիդային տարբերակով Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ. Հոլիվուդում ներկայացվել է յոթերորդ սերնդի Hyundai Elantra-ն: Նորույթը մեծացել է արտաքինից, ստացել է նոր հենահարթակ, նոր թափք՝ չորսդռնանի կուպեի տեսքով: Բացի այդ առաջին անգամ հասանելի կլինի հիբրիդային մոդիֆիկացիան: Hyundai Elantra-ի արտադրության մեկնարկը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին, իսկ վաճառքները կմեկնարկեն արդեն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում: Մոդելի էքստերիերը ենթարկվել է արմատական փոփոխությունների: Նոր սերնդի Elantra-ն ստացել է Parametric Dynamics անվանումը կրող ֆիրմային ոճ, որը բնորոշվում է սուր կողեզրերով և մեկ կետում հատվող կողային երեք գծերով: Եռաչափ պատկերով ռադիատորի ճաղավանդակը այսուհետ գրավում է գրեթե ամբողջ առաջնամասը: Յոթերորդ սերնդի մոդելի գաբարիտները հետևայլն են. երկարություն՝ 4676 մմ, լայնություն՝ 1826 մմ, բարձրույթուն՝ 1435 մմ: Նոր հենահարթակի շնորհիվ սեդանը մեծացել է արտաքինից՝ երկարելով 56 միլիմետրով և լայնանալով 25 միլիմետրով: Մեծացել է նաև անվային բազան, որը այժմ կազմում է 2720 միլիմետր, ընդ որում Elantra-ի բարձրությունը նվազել է 20 միլիմետրով: Նոր Elantra-ի սրահում հայտնվել է երկու 10,25-դյույմանոց էկրան, որոնք ծածկված են ընդհանուր ապակիով: Դրանցից առաջինը ծառայում է որպես սարքավորումների վիրտուալ վահանակ, իսկ երկրորդը՝ մուլտիմեդիա համակարգի էկրան: Այս լուծումը նախատեսված է առավել բարձր համալրումների համար, մինչդեռ բազային տարբերակները կսարքավորվեն 8-դյույմանոց ավանդական դիսփլեյով: Միևնույն ժամանակ անկախ համալրման մակարդակից բոլոր մեքենաների մուլտիմեդիա համակարգերում հասանելի են Apple CarPlay և Android Auto հավելվածները:
Ընդլայնվել է ավտոմեքենայի սարքավորումների ցանկը: Այն ներառում է հետին տեսադաշտի տեսախցիկ, լուսարձակների ինտելեկտուալ կառավարման համակարգ, ավտոմատ արգելակման համակարգ՝ հետիոտների ճանաչման ֆունկցիայով, շարժման շարքի պահպանման համակարգ՝ հետագծի ավտոմատ շտկման ֆունկցիայով, ինչպես նաև վարորդի ինքնազգացողության մոնիթորինգի համակարգ: Բացի այս Elantra-ն ստացել է սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլ, Bose աուդիոհամակարգ՝ 8 բարձրախոսներով և թվային բանալի, որը թույլ է տալիս ապաբլոկավորել փականներն ու գործարկել շարժիչը հեռախոսային հավելվածի օգնությամբ: Առաջին անգամ պատմության մեջ Elantra-ն կունենա հիբրիդային մոդիֆիկացիա: Դրա հիմքում ընկած են անիմջական ներարկմաբ 1,6-լիտրանոց բենզինային շարժիչը և էլեկտական ագրեգատը, որոնք միասին զարգացնում են 141 ձ.ուժ հզորություն և 264 Նմ ոլորող մոմենտ: Մեքենան սարքավորված է 1,32 կՎտժ տարողունակությամբ մարտկոցով և վեցաստիճան ռոբոտացված փոխանցումատուփով, որի շնորհիվ վառելիքի ծախսը 100 կմ հաշվարկով կազմում է 4,7 լիտր: Բացի հիբրիդային մոդիֆիկացիայից շուկա կհանվի նաև բենզինային տարբերակ՝ սարքավորված 150 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց բենզինային շարժիչով և վարիատորային փոխանցումատուփով: Ավելի ուշ մոդելի ընտանիքը կհամալրի «լիցքավորված» Elantra N տարբերակը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020