![]() Lexus-ը ներկայացրել է աշխարհում առաջին «դաջվածքով» ավտոմեքենան Չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ. Lexus ընկերությունը և աշխարհահռչակ բրիտանացի տատու-վարպետ Քլաուդիա դը Սաբեն ներկայացրել են աշխարհում առաջին «դաջվածքով» ավտոմեքենան: Դա կոմպակտ UX քրոսովերն է, որի թափքը զարդարվեց ճապոնական մշակույթին բնորոշ՝ կոի ձկներ պատկերող նկարներով:
Պատկերի նախագծումը և «դաջվածքների» իրականացումը՝ սկսած առաջին էսքիզներից մինչև լաքապատումը, պահանջեցին մոտ վեց ամիս: Որպես կտավ Քլաուդիան օգտագործել է սպիտակ գույնի քրոսովեր: Դրա թափքի վրա հատուկ գործիքի օգնությմաբ նա ստեղծել է նախնական զարդանախշը: Այնուհետ նկարչուհին ձեռքով ներկել է ավտոմեքենան, ավելացրել է իսկական ոսկուց պատրաստված շեշտադրումներ և ողջ պատկերը պատել թափանցիկ լաքով: Նկարի հիմնական թեման կոի ձկներն են, որոնք ճապոնական մշակույթում խորհրդանշում են հաջողությունն ու նպատակներին հասնելու ձգտումը: Ըստ Քլաուդիայի, ավտոմեքենայի վրա պատկերներ ստեղծելը զգալիորեն նման է մարդու մարմնին դաջվածնքեր անելուն: Սակայն կոնկրետ այս նախագիծը իրականացնելիս՝ նա ավելի շատ ուշադրություն էր դարձնում այն բանին, թե ինչպես է փոխվում թափքի ձևը, երբ աշխատանքը անցնում էր մեքենայի մի մասից մյուսին: Քրոսովերը ստեղծվել է որպես հարգանքի տուրք տակումի արվեստի վարպետներին, որոնց հմտությունները Lexus-ը հաճախ կիրառում է իր մոդելներում: Մեքենան գոյություն ունի մոկ օրինակով և դեռևս ենթակա չէ վաճառքի: Սակայն ընկերությունն այնուամենայնիվ գնահատել է նախագծի արժեքը, որը ըստ հաշվարկի կազմել է 120 000 ֆունթ սթերլինգ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020