![]() Dacia-ն ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերը Երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ. Ռումինական Dacia ապրանքանիշը, որի ներքո եվրոպական որոշ երկներում վաճառվում են Renault-ի զանգվածային այնպիսի մոդելներ, ինչպիսին են Logan-ն ու Duster-ը, արտադրել է առաջին ամբողջությամբ էլեկտրական քրոսովերը՝ Spring անվանմամբ: Ակնկալվում է, որ կոնցեպտը կստանա սերիական կարգավիճակ արդեն 2021 թվականին:
Նորույթի մասին շատ տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է, որ ցուցադրված մոդելի երկարությունը 3,73 մետր է, ինչը համեմատելի է Renault City K-ZE մոդելի հետ, որը չինական շուկայում 2019 թվականից վաճառվող Kwid-ի էլեկտրական տարբերակն է: Չինաստանում վաճառվող City K-ZE-ը սարքավորվում է 45 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով ու 26,8 կՎտժ կուտակիչ մարտկոցով: Մոդելի ընթացքի պաշարը NEDC ցիկլում 271 կիլոմետր է: Սակայն եվրոպական Dacia Spring-ի էլեկտրական ագրեգատը ըստ երևույթին կփոխառնվի Renault Twingo Z.E. մոդելից: Այս էլեկտրական շարժիչը ապահովում է 82 ձ.ուժ հզորություն և սնվում է 22 կՎտժ տարողությամբ մարտկոցից: Ընդ որում Twingo Z.E.-ի ընթացքի պաշարը կազմում է 250 կիլոմետր:
Dacia-ի համար Spring-ը առաջին էլեկտրամոբիլն է, մինչդեռ Renault-ն իր մոդելային շարքում ունի սերիական յոթ տարբերակ: Բացի չինական City K-ZE-ից, դրանք են Twizy Z.E.-ն, Zoe հեչբեքը, Kangoo Z.E. և Master Z.E. ֆուրգոնները, ինչպես նաև Samsung SM3 Z.E. սեդանը, որը բացառապես առաջարկվում է Հարավային Կորեայում: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020