![]() Ruf աթելիեն ներկայացրել է լիաքարշ Rodeo կոնցեպտը Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ. Գերմանական Ruf Automobile ընկերությունը, որը մասնագիտանում է Porsche 911 մոդելի ոճով իրականացվող սպորտային ավտոմեքենաների և թյունինգի ոլորտում, ներկայացրել է Rodeo կոնցեպտը: Սա Ruf-ի՝ լիաքարշ մոդել կառուցելու առաջին փորձն է:
Հարկ է նշել, որ Ruf Rodeo Concept-ի ու Porsche 911-ի ընդհանրությունները շատ չեն: Կուպեն կառուցված է կարբոնային մոնոկոքի շուրջ՝ դեֆորմացման պողպատյա գոտիներով, և սարքավորված է չորս լիտր ծավալով վեցգլանանի օպոզիթային շարժիչով: Ագրեգատը կառուցված է Porsche բլոկի հիման վրա, որով էլ սահմանափակվում է նմանությունը: Շարժիչը ապահովում է 510 ձ.ուժ հզորություն և 470 Նմ ոլորող մոմենտ և համակցվում է վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ:
Ըստ էության Rodeo-ն կարելի է համարել CTR/SCR մոդելների մոդիֆիկացիա: Առաջինը համալրվում է 3,6-լիտրանոց տուրբոշարժիչով, իսկ երկրորդը՝ արդեն իսկ հիշատակված չորս լիտրանոց մթնոլորտային ագրեգատով: Սպորտկարի կախոցը բաղկացած է կրկնակի ընդլայնակի լծակներից՝ բրդող ձողերով և հորիզոնական մեղմիչներով: Rodeo-ն սարքավորվում է ածխակերամիկական արգելակներով: Ինչպես արդեն նշվեց, երկդռնանի Rodeo-ն Ruf-ի նախագծած առաջին լիաքարշ մոդելն է: Կուպեի սրահում կարելի է տեսնել սռնիների միջև ոլորող մոմենտի բաշխման համակարգի փոխարկիչը: Այլ առանձնահատկությունների թվում են երկարաքայլ կախոցը, լուսավորման լրացուցիչ սարքերը, թափարգելի յուրօրինակ պաշտպանիչ սարքավորումը, տանիքի բեռնարկղն ու բահը: Rodeo-ի սրահը լրամշակված է կաշվով և նավախո հնդկացիների մշակույթին բնորոշ նախշերով զարդարված գործվածքով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020