![]() Ներկայացվել է Range Rover-ի երեքդռնանի տարբերակը Շաբաթ, 14 մարտի, 2020 թ. Բրիտանական Niels van Roij Design ստուդիան ներկայացրել է Range Rover-ի երեքդռնանի տարբերակ, որը ստացել է Adventum Coupe անվանումը: Ընդհանուր առմամբ կկառուցվի 100 այսպիսի ամենագնաց, որոնք կառանձնանան օրիգինալ թափքով և հատակով, որը ամբողջովին պատրաստված է թանկարժեք զբոսանավերի լրամշակման համար կիրառվող փայտանյութից:
Սովորական Range Rover-ից Adventum Coupe-ն տարբերվում է ոչ միայն հետևի դռների բացակայությամբ: Ամենագնացի թափքը՝ առջևի կանգնակներից մինչև հետևի կանգնակները, ձևավորվել է ձեռքով՝ ալյումինե թիթեղների կիրառմամբ: Գործարանային են մնացել միայն կապոտը, կողաթևերը և բեռնախցիկի դուռը: Ինտերիերի դիզայնում հաշվի են առնվել պատվիրատուի բոլոր ցանկությունները: Լրամշակման համար օգտագործվել է բնական կաշի, թվիդ, ոչխարի բուրդ, հնդկակակղնու փայտ: Սակայն հաճախորդները կարող են ինքնուրույն ընտրել գույնը, դարձակարի ձևը, ավելացնել դրոշմապատկերներ, գործվածքներ և այլն: Բեռնախցիկում հաճախորդը կգտնի նաև երկու անձրևանոց: Adventum Coupe-ի առաջին օրինակը առաջարկվում է Arctic White գույնի թափքով, որը համատեղվում է կարմիր գույնի նապպա կաշվով լրամշակված սրահի հետ: Ամենագնացի հատակն ամբողջովին պատրաստված է հնդկակաղնու փայտից: Հատակի հիմքում էլ կիրառված է աֆրիկյան ջունգլիներում աճող բացառիկ օկումե ծառի փայտից պատրաստված ջրակայուն տախտակը: Adventum Coupe-ի կապոտի տակ տեղադրված է 5,0-լիտրանոց V8 շարժիչը, որը զարգացնում է 525 ձ.ուժ հզորություն և 625 Նմ ոլորող մոմենտ: Ավտոմեքենայի սկզբնական արժեքը 270 000 եվրո է: Յուրաքանչյուր Range Rover Adventum Coupe-ի կառուցումը միջինում պահանջում է մոտ վեց ամիս: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020