Նոր էլեկտրական կոնցեպտ՝ «ֆորսաժի» բռնակով

Նոր էլեկտրական կոնցեպտ՝ «ֆորսաժի» բռնակով

Ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.

Չինական Aiways ընկերությունը ներկայացրել է U6 Ion կոնցեպտուալ քրոս-կուպեն: Ամենագնացը առանձնանում է սրահի անսովոր տարրերով: Մասնավորապես, ղեկը ունի յուրօրինակ դիզայն, իսկ փոխանցումների փոխարկիչի տեղում կգտնեք հատուկ լծակ, որը նման է ինքնաթիռի շարժիչների կառավարման սարքավորմանը:

Ձգված և «ուղղանկյուն» տեսք ունեցող ղեկի վրա առկա են ընդամենը երկու կրկնակի կոճակներ, ինչպես նաև մի քանի ենթաղեկային թերթիկ: Շարժման ռեժիմների ընտրության տպավորիչ բռնակը ավելի շատ դեկորատիվ տարր է, քան պրակտիկ լուծում: Էլեկտրական շարժիչների աշխատանքը կարգավորվում է բռնակի պտույտներով:

Բավական օրիգինալ տեսք ունեն դռների բռնակները, որոնք իրականացված են մրցարշավային օղակների ձևով: Դռների մեջ ներակռուցված են անձրևանոցներ, իսկ ձեռնոցների պահոցին ամրացված է ևս մեկ թափանցիկ արկղիկ: Մնացած առումներով սրահը ավանդական տեսք ունի: Կենտրոնում տեղադրված է 14,6-դյույմանոց հպումային էկրան, իսկ վիրտուալ սարքավորումները արտացոլվում են 7-դյույմանոց դիսփլեյի վրա:

Էլեկտրամոբիլի թափքը նախագծվել է առավելագույն շրջահոսելիություն ապահովելու նպատակով: Դիզայներներն ու ինժեներները կարողացել են ապահովել աերոդինամիկ դիմադրության՝ այս սեգմենտի համար բավական բարձր ցուցանիշ՝ Сх = 0,27. Միևնույն ժամանակ կասկածի տակ է դրված մեքենայի պրակտիկությունը, քանի որ թափքի մասերի կառուցվածքով մեքենան ավելի շատ նման է թուրինգային դասի, քան քրոսովերի:

Տեխնիկապես Aiways U6 կոնցեպտը նման է սերիական U5-ին: Երկու մոդելներն էլ հիմնված են MAS հենահարթակի վրա, որը առանձնանում է առջևի՝ McPherson կախոցով և հետևի բազմալծակ կախոցով: Այս պահին բնութագրերը պաշտոնապես չեն բացահայտվում, սակայն կարելի է ենթադրել, որ մեքենան կունենա առջևի քարշակում, 190 ձ.ուժ հզորությմաբ (315 Նմ) էլեկտրական շարժիչ, ինչպես նաև 53, 63 կամ 83 կՎտժ տարողունակությամբ քարշային մարտկոցներ ըստ ընտրության, որոնք կարող են ապահովել 400-ից 620 կմ ընթացքի պաշար WLTP ցիկլում:

Լուսանկարներ