Երկու գերհզոր մեգամոդել Koenigsegg-ից

Երկու գերհզոր մեգամոդել Koenigsegg-ից

Հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.

Շվեդական Koenigsegg ընկերությունը հեռահար կարգով ներկայացրել է երկու նոր մոդել՝ արագընթաց Jesko Absolut-ը և ապրանքանշանի պատմության մեջ առաջին չորստեղանոց Gemera մեգակարը: Վերջինս սարքավորված է երկլիտրանոց բիտուրբո շարժիչով, երեք էլեկտրական շարժիչներով, լիաքարշ համակարգով և հետևի անիվների կառավարման ֆունկցիայով:

Koenigsegg Gemera-ի երկարությունը 4975 մմ է, լայնությունը՝ 1988 մմ, իսկ մեգակարի բարձրությունը հասնում է 1295 միլիմետրի: Հատկանշական է, որ անվային բազայով՝ ուղիղ երեք մետր, այն նույնիսկ գերազանցում է Porsche Panamera-ն: Ստանդարտ լուսածերպը հասցված է գրեթե նվազագույնի՝ 117 միլիմետր: Ցանկության դեպքում այն կարելի է բարձրացնել ևս 35 միլիմետրով:

Koenigsegg Gemera
Koenigsegg Gemera

«Ընտանեկան» բնորոշումը ստացած Koenigsegg Gemera-ն ունի չորս նստատեղ և երկու բեռնախցիկ՝ առջևից և հետևից: Մեքենայի երկու բեռնախցիկների ընդհանուր ծավալը 200 լիտր է: Շնորհանդեսի ժամանակ կազմակերպիչները ցուցադրեցին, թե ինչպես են բեռնախցիկների մեջ տեղավորում չորս բավական մեծ ճամպրուկ:

Նորույթի ուժային համակարգի հիմքում ընկած է եռագլան TFG 2.0 բիտուրբոշարժիչը, որի առանձնահատկությունններն են չոր կարտերը և FreeValve տեխնոլոգիան: Այսպիսի շարժիչը չունի բաշխիչ լիսեռներ, որոնց փոխարեն օգտագործվում են փականների պնևմահիդրաէլեկտրական ակտուատորներ (PHEA):

Մեքենայի հիմնական շարժիչը զարգացնում է 608 ձ.ուժ հզորություն և 600 Նմ ոլորող մոմենտ, իսկ դրան օգնում են լրացուցիչ երեք էլեկտրական շարժիչները, որոնցից երկուսը տեղարդված են հետևի անիվների վրա, իսկ երրորդը՝ ծնկաձևի լիսեռի: Ագրեգատը համակցվում է ֆիրմային KDD փոխանցումատուփի հետ, որը բաղկացած է սահանցման փոփոխական աստիճանով հիդրավլիկ կցորդիչից և գլխավոր փոխանցումից, որն ապահովում է մշտական փոխանցումային թիվ: Ներքին այրման շարժիչն ու էլեկտրական շարժիչները միասին ապահովում են 1727 ձ.ուժ հզորություն և 3500 Նմ ոլորող մոմենտ, ինչը թույլ է տալիս Gemera-ին զրոյից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 1,9 վայրկյանում: Մեգակարի առավաելագույն արագությունը 400 կմ/ժ է:

Koenigsegg Gemera
Koenigsegg Gemera

Էլեկտրական շարժիչները սնվում են 800 վոլտ լարմամբ և 15 կՎտժ տարողունակությամբ մարտկոցից, ինչը թույլ է տալիս միայն էլեկտրական ռեժիմով հաղթահարել մինչև 50 կմ և արագանալ մինչև 300 կմ/ժ: Gemera-ն սարքավորվում է լիաքարշ համակարգով՝ բոլոր անիվների քարշուժի վեկտորի վերահսկման ֆունկցիայով և հետևի սռնիի կառավարման հնարավորությամբ:

Հատկանշական է, որ FreeValve տեխնոլոգիան մեծ ճկունություն է ապահովում վառելիքի ընտրության հարցում: Մեգակարը կարող է աշխատել երկրորդ սերնդի բիոէթանոլով, CO₂-չեզոք Vulcanol անվանմամբ մեթանոլով, E85 սպիրտային խառնուրդով և սովորական բենզինով: Մեքենայի ընթացքի պաշարը կազմում է մոտ 1000 կիլոմետր:

Koenigsegg Gemera-ի սարքավորումների ցանկը ներառում է անվտանգության վեց արձիկ, ABS համակարգ, մանկական նստատեղերի ISOFIX ամրաններ, ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, ժամանցային համակարգ, շարժական սարքերի անլար լիցքավորման մոդուլ, wi-fi կետ, 11 բարձրախոսներով աուդիոհամակարգ, չորս տաքացվող և չորս սառեցվող բաժակակալ: Gemera-ն կթողարկվի ընդհանուր առմամբ 300 օրինակով:

Koenigsegg Jesko Absolut
Koenigsegg Jesko Absolut

Ընկերության երկրորդ նորույթը Jesko Absolut-ն է, որն իրենից ներկայացնում է առավելագույն արագություն զարգացնելու համար չափաբերված տրեկային Jesko-ի մոդիֆիկացիա: Հիպերկարի ճակատային դիմադրության գործակիցը կազմում է 0,278 Cd: Այն սարքավորվում է 5,0-լիտրանոց V8 երկտուրբո շարժիչով, որը սովորական բենզինով զարգացնում է 1280 ձ.ուժ, իսկ E85 բիոէթանոլով՝ 1600 ձ.ուժ: Այս ագրեգատը համակցվում է Light Speed Transmission (LST) ռոբոտացված փոխանցումատուփի հետ, որն առանձնանում է յուղային տարայի մեջ ընկղմված ութ բազմասկավառայաին կցորդիչներով:

Լուսանկարներ

Koenigsegg Gemera
Koenigsegg Gemera
Koenigsegg Gemera
Koenigsegg Gemera
Koenigsegg Gemera
Koenigsegg Gemera
Koenigsegg Jesko Absolut
Koenigsegg Jesko Absolut
Koenigsegg Jesko Absolut