![]() Volkswagen-ը ցուցադրել է նոր Golf-ի երեք մոդիֆիկացիա Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ. Գերմանական Volkswagen ընկերությունը տեղեկություններ է հրապարակել ութերորդ սերնդի Golf մոդելի երեք նոր «թեժ» մոդիֆիկացիաների մասին: Հոտ-հեթչերի շարքը համալրվել է Golf GTI, GTD և GTE տարբերակներով: Սովորական մոդելներից վերջիններս տարբերվում են յուրովի չափաբերված կախոցով, ուժային ագրեգաներով, թափարգելներով, օպտիկայի ձևավորմամբ, արտանետման համակարգի կառուցվածքով և սրահի դեկորով: Յուրաքանչյուր մոդիֆիկացիայի համար Volkswagen-ը առաջարկում է բացառիկ ֆիրմային գույն. բենզինային Golf GTI-ը կարմիր է, դիզելային Golf GTD-ն՝ գորշ, իսկ հիբրիդային Golf GTE-ն՝ սպիտակ: Բոլոր երեքն էլ արտաքինից տարբերվում են մի քանի շտրիխերով, իսկ հետնամասից դրանք կարելի է տարբերել արտանետման խողովակների դիրքից: Այսպես, GTI-ի երկու խողովակները տեղադրված են ծայրերից, GTD-ն առանձնանում է ձախից տեղադրված «երկփող» խողովակով, իսկ GTE-ի արտանետման խողովակն ընդհանրապես ներկառուցված է թափարգելի մեջ:
Որպես օպցիա բոլոր երեք մոդիֆիկացիաների համար հասանելի են առջևի թափարգելի մեջ ներկառուցված հակամառախուղային նորաձև լուսարձակները, ինչպես նաև առջևի օպտիկան միացնող դիոդային գիծը: Բացի այդ ընտրությմաբ հասանելի են 19-դյույմանոց օրիգինալ անվասկավառակները: Բենզինային Volkswagen Golf GTI-ը ստացել է 2,0-լիտրանոց EA888 տուրբոշարժիչով, որը զարգացնում է 245 ձ.ուժ հզորություն և 370 Նմ ոլորող մոմենտ: Այն կարելի է համակցել թե՛ վեցաստիճան մեխանիկական, թե՛ յոթաստիճան DSG ոռոբատացված փոխանցումատուփերի հետ: Հատկանշական է, որ ճիշտ նույն շարժիչը առաջարկվում է նոր Cupra Leon և Skoda Octavia RS մոդելների համար:
Դիզելային Golf GTD մոդելը ստացել է նոր երկլիտրանոց EA288 evo տուրբոդիզել, որն ունակ է զարգացնել 200 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Volkswagen-ն անվանում է այն «աշխարհի ամենամաքուր դիզելներից մեկը»: «Ծանր» վառելիքով աշխատող մոդելը հասանելի կլինի միայն յոթաստիճան ռոբատացված DSG փոխանցումատուփի հետ: Եվ վերջապես Volkswagen Golf GTE-ն, որը հանդես է գալիս որպես լիցքավորվող հիբրիդ: Դրա ոժային ագրեգատը բաղկացած է 150 ձ.ուժ հզորությամբ 1,4-լիտրանոց բենզինային շրժիչից և 6-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփից, որի մեջ ներկառուցված է 116 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչը: Արդյունքում ապահովվում է ընդհանուր 246 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ, սակայն 13 կՎտժ տարողունակությամբ մարտկոցի շնորհիվ, հեչբեքը միայն էլեկտրական ռեժիմում կարող է հաղթահարել մինչև 60 կմ WLTP ցիկլում և զարգացնել 130 կմ/ժ արագություն:
Այս պահին արտադրողը չի հայտնում Golf ընտանիքի նոր անդամների դինամիկ բնութագրերը և վառելիքի ծախսի տվյալները: Միևնույն ժամանակ հայտնի է, որ Golf GTI և GTD մոդելները առանձնանում են 15 միլիմետրով ավելի ցածր կախոցով, իսկ բոլոր երեքի համար էլ հասանելի կլինի օպցիոնալ ադապտիվ շասսին: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020