![]() Նոր Audi A3 Sportback՝ վերամշակված նյութեր և նոր տեխնոլոգիաներ Երկուշաբթի, 9 մարտի, 2020 թ. Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է չորրորդ սերնդի A3 Sportback հեչբեքը: Սկզբնական փուլում գնորդներին հասանելի կլինի երեք տեսակի ուժային ագրեգատ, իսկ մոդելի նվազագույն արժեքը կկազմի 28,9 հազար եվրո: Պատվերների ընդունումն արդեն սկսվել է, իսկ դիլերները մեքենան կստանան ընթացիկ տարվա մայիսին:
Նոր սերնդի Audi A3-ը դարձել է ավելի մեծ, ընդարձակ և էկոլոգիական: Պահպանելով նախկին անվային բազան և բարձրությունը (2,64 մետր և 1,43 մետր համապատասխան)՝ մեքենան երակրել է 3 սանտիմետրով՝ մինչև 4,34 մետր: Մոտ այդքան էլ մեծացել է մեքենայի լայնությունը՝ հասնելով 1,82 մետրի: Բեռնախցիկի ստանդարտ ծավալը կազմում է 380 լիտր, որը կարելի է հասցնել 1200 լիտրի՝ ծալելով հետևի նստատեղերի թիկնակները: Այս փոփոխությունների հաշվին սրահը դարձել է ավելի ընդարձակ: Լրամշակման համար այստեղ կիրառվում է հատուկ գործվածք, որը 89 տոկոսով բաղկացած է վերամշակված երկրորդական նյութերից՝ հիմնականում պլաստիկ շշերից: Մեկ ավտոմեքենայի նստատեղերը պաստառապատելու համար ծախսվում է 1.5 լիտր ծավալով մոտավորապես 45 շիշ, իսկ ևս 62 շիշ անհրաժեշտ է հատակի ծածկը ստանալու համար:
Ինտերիերի նորամուծությունների թվում է նաև տեղեկատվական-ժամանցային համակարգի ավելի մեծ էկրանը, որի անկյունագիծը այժմ հավասար է 10,25 դյույմի: Համակարգն ինքնին, ըստ ընկերության ինժեներների, դարձել է տասն անգամ ավելի հզոր, ապահովում է մի քանի տասնյակ օնլայն-սերվիսների հասանելիություն և ավելի լավ է ընկալում ձայնային հրահանգները: Այս ամենից զատ A3-ը ստացել է սարքավորումների 12,3-դյույմանոց թվային վահանակ և պրոյեկցիոն դիսփլեյ: Նոր Audi A3-ի համար հասանելի է կախոցի մի քանի տարբերակ: Բազային հեչբեքը սարքավորվում է McPherson կանգնակով՝ առջևից, և տորսիոն հեծանով՝ հետևից: Ավելի բարձր համալրումների համար հետևից առաջարկվում է բազմալծակ կախոց: Մոդելը կարելի է համալրել նաև ադապտիվ մեղմիչներով, որոնք թույլ են տալիս իջեցնել ավտոմեքենան 10 կամ 15 միլիմետրով (կախված կարգավորումներից):
Ինչպես արդեն նշեցինք, սկզբնական փուլում նոր A3-ը կհամալրվի 150 ձ.ուժ հզորությամն 1.5 TFSI բենզինային տուրբոշարժիչով, կամ երկլիտրանոց դիզելային TDI ագրեգատի երկու մոդիֆիկացինաերից մեկով՝ 116 կամ 150 ձ.ուժ հզորությամբ: Բենզինային տարբերակի համար հասանելի կլինի նաև հիբրիդային հավելումը, որը ներառում է 48 վոլտ լարմամբ ստարտեր-գեներատոր: Ակնկալվում է, որ հաճախորդներին նախ կառաջարկվի առջևի քարշակմամբ մոդել, և միայն հետագայում հնարավոր կլինի ձեռք բերել նաև Audi A3-ի լիաքարշ տարբերակը: Բացի այդ հնարավոր է, որ մոդելային գամման համալրվի լիցքավորվող հիբրիդով և S3 մոդիֆիկացիայով, որը կսարքավորվի 310 ձ.ուժ հզորությամբ շարժիչով: Եվ վերջինը կներկայացվի RS 3 տարբերակը, որը, ըստ լուրերի, կառնաձնանա 400 ձ.ուժ հզորությմաբ ագրեգատով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020