![]() Alfa Romeo-ն թողարկել է Giulia մոդելի «կարբոնային» տարբերակները Ուրբաթ, 6 մարտի, 2020 թ. Իտալական Alfa Romeo ապրանքանշանի մոդելային շարքը հարստացել է Giulia սեդանի երկու նոր մոդիֆիկացիաներով, որոնք հիմնված են 510 ձ.ուժ հզորութամբ Quadrifoglio տարբերակի վրա: GTA և GTAm անվանումները կրող ավտոմեքենաները կթողարկվեն սահմանափակ 500 օրինակով և կառանձնանան ակտիվ աերոդինամիկ տարրերով:
Alfa Romeo Giulia GTA և GTAm «կարբոնային» սուպերսեդանների համար առաջարկվում է Giulia Quadrifoglio մոդելի 2,9 լիտրանոց բիտուրբո շարժիչը, որի հզորությունը հասցվել է մինչև 540 ձ.ուժ: Մոդելները կհամալրվեն նաև արտանետման՝ Akrapovič տիտանային համակարգով, որի խողովակները ներկառուցված են հետևի դիֆուզորի մեջ: Giulia–ի կառավարելիությունը բարելաավվել է անվամեջը 50 միլիմետրով լայնացնելու, ինչպես նաև նոր մեղմիչների, զսպանակների և կախոցի նոր կառուցվածքի շնորհիվ: Հիշեցնենք, որ GTA կամ Gran Tourismo Allegerita անվանումը առաջին անգամ հայտնվել է 1960-ականների վերջին՝ մրցարշավային Alfa Romeo-ների վրա, որոնք նախագծել էր Autodelta սպորտային ստորաբաժանումը: GTAm հապավումը ստեղծվեց այն բանից հետո, երբ այդ ավտոմեքենաների շարժիչների վրա սկսեցին ավելացնել վառելիքի ներմղման նոր համակարգ, որը անհրաժեշտ էր ամերիկյան շուկայում մեքենաները սերտիֆիկացնելու համար:
Alfa Romeo-ի ինժեներները զգալիորեն նվազեցրել են GTA մոդելի զանգվածն ու կատարելագոծել աերոդինամիկա: Այդ նպատակով կարոբնից են պատրաստվել կարդանային լիսեռը, կապոտը, տանիքը, առջևի թափարգելն ու անվակամարները: Կախոցի, դռների և մի շարք այլ տարրերի կառուցվածքում կիրառված են ալյումինի թեթև համաձուլվածքներ և կոմպոզիտային նյութեր: Ածխապլաստիկից է պատրաստվել նաև մեքենայի հակաթևը, որը հանդիսանում է աերոդինամիկ փաթեթի մաս: Այն նախագծել են Sauber Engineering ընկերության մասնագետները, որոնք օգնում են Alfa Romeo-ին Ֆորմուլա 1 առաջնության շրջանակներում: Նշված փաթեթը բացի հակաթևից ներառում է նաև կողային վերդիրներ և առջևի ակտիվ սփլիթեր: GTAm տարբերակը էլ ավելի էքստրեմալ է և նախատեսված է տրեկերի համար: Այն գրեթե 100 կիլոգրամով ավելի թեթև է, քան Giulia Quadrifoglio-ն և ունակ է զրոյից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնել 3,6 վայրկյանում: Հետևի բազմոցի փոխարեն Giulia GTAm-ը ստացել է թափքի ուժեղացուցիչ կմախղք, որին ամրանում են անվտանգության ամրագոտիները: Այստեղ են տեղավորվում նաև սաղավարտներն ու կրակմարիչները: Դռների բռնակները փախարինված են հատուկ ամրակապերով, իսկ հետևի և կողային ապակիների փոխարեն կիրառվում է Lexan պոլիկարբոնատ: Հատկանշական է, որ այս ամենով հանդերձ Giulia GTAm-ը ստացել է ընդհանուր նշանակության ճանապարհներին շահագործվելու թույլտվություն:
Ինչպես նշեցինք, Giulia GTA և GTAm սեդանների ընդհանուր խմբաքանակը կկազմի 500 օրինակ: Ավտոմեքենայի հետ միասին գնորդները կստանան նվեր փաթեթ, որը ներառում է Bell սաղավարտ, Alpinestars մրցարշավային համազգեստ և Alfa Romeo Driving ակադեմիայում վարորդական վարպետությունը բարելավելու դասընթացի հավաստագիր: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020