![]() Bacalar՝ ամենաթանկ Bentley մոդելը Շաբաթ, 7 մարտի, 2020 թ. Bentley ընկերությունը և բրիտանական հնագույն աթելիեներից մեկը՝ Mulliner-ը, ներկայացրել է Bacalar անվանմամբ մոդելը: Օրիգինալ արտաքինով այս էքսկլյուզիվ ռոդսթերը ստեղծվել է Continental GT կուպեի հիման վրա: Նորույթը կդառնա 1930 թվականից այս կողմ թողարկված առաջին երկտեղանի Bentley-ն և կթողարկվի ընդամենը 12 օրինակով:
Bacalar մոդիֆիկացիայի այցեքարտը EXP 100 GT նախատիպի նմանությամբ զրոյից նախագծված թափքն է: Մոդելի դիզայնով զբաղվել է հանրահայտ Mulliner աթելիեն, որի պատմությունը սկսել է դեռևս 18-րդ դարի վերջից, և որը թափքեր է սկսել նախագծել արդեն 1897 թվականից: Ընկերության ոճաբանները կարողացել են պահպանել կոնցեպտի ոճի շարունակականությունը, ինչին նպաստել են հետևի լապտերների կառուցվացքը, 22-դյույմանոց անիվների դիզայնը և առջևի լուսարձակների կտրվածքը: Սովորական Continental GTC կաբրիոլետից փոխառվել են միայն դռների բռնակները: Արտաքինի բոոլոր մնացած տարրերը նախագծվել են հատուկ Bacalar-ի համար: Իր կառուցվածքով Bacalar-ի ինտերիերը նման է հիմնական մոդելին: Նմանությունը ընդգծում են նույնաոճ վիրտուալ սարքավորումները, «եռակողմ» վահանակը, փոխանցումատուփի փոխարկիչը և կենտրոնական թունելի կառուցվածքը: Մոդելը սարքավորված է նաև օրիգինալ ղեկով, դռների քարտեզներով և գրաֆիկական ինտերֆեյսով:
Նոր մոդելը պահպանել է Continental GT-ի արտաքին չափսերը՝ տարբերվելով միայն 20 միլիմետրով ավելի լայն հետևի անվամեջով: Նախագծողները սահմանփակված էին օրիգինալ մոդելի գաբարիտային չափսերով, այնպես որ Bacalar-ն առանձնանում է դիմպակու թեքության, առջևի և հետևի ցվիքների և անվամեջի միևնույն ցուցանիշներով:
Բենզինային վեցլիտրանոց երկտուրբո W12 շարժիչը այժմ զարգացնում է 659 ձ.ուժ հզորություն և 900 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 8-աստիճան նախասելեկտիվ ռոբոտացված փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի հետ: Ակտիվ մեղմիչներով շասսին մոդելը ժառանգել է սովորական Continental GT-ից: Bentley Bacalar-ը ապրանքանշանի նոր մոդելներից ամենահազվագյուտն ու ամենաթանկն է: Հատկանշական է, որ չնայած բարձր մեկնարկային գնին՝ 1.5 միլիոն ֆունթ սթերլինգ, բոլոր 12 օրինակներն արդեն իսկ վաճառված են: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020