![]() Hyundai-ը ներկայացրել է առանց ղեկի նոր կոնցեպտ Հինգշաբթի, 5 մարտի, 2020 թ. Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է Prophecy («Մարգարեություն») անվանումը ստացած էլեկտրական կոնցեպտը, որը մարմնավորում է մակնիշի ապագա փիլիսոփայությունը: Նոր նախատիպը անցած տարի ցուցադրված 45 EV կոնցեպտուալ մոդելի տրամաբանական զարգացումն է: Այն հրաժարվել է բարդ գծերից և աչքի է ընկնում մինիմալիստական դիզայնով, որը հետագայում կարտացոլվի սերիական մոդելներում: Միևնույն ժամանակ նորույթը որոշ տարրեր ժառանգել է իր նախորդից, օրինակ պիքսելային լուսարձակները: Prophecy-ում դրանք առկա են թե առջևի, թե հետևի օպտիկական բլոկերում, ինչպես նաև ներկառուցված են սփոյլերի մեջ: Ընկերությունում վտսահեցնում են, որ այս լուծումը շատ շուտով կհայտնվի արդեն իսկ վաճառվող ավտոմեքենաների վրա: Կոնցեպտը ստացել է շրջահոսելի կաթիլաձև թափք, թափանցիկ սփոյլեր և ռադիատորի կեղծ ճաղավանդակ, որը ներկառուցված է հետևի թափարգելի մեջ: Սրահում առաջարկվում են չորս առանձին նստատեղեր: Սրահի մուտքը հեշտացնելու համար դիզայներները հրաժարվել են նույնիսկ կենտրոնական կանգնակից:
Քանի որ ավտոմեքենան նախագծվել է որպես իքնավար մոդել, կենտրոնական բարձակին չեք տեսնի կառավարման ավանդական օրգանները: Ղեկի փոխարեն վարորդի նստատեղի երկու կողմերից տեղադրված են ջոյսթիքներ, իսկ սարքավորումների վահանակը արտացոլվում է ամբողջ առջևի վահանակը զբաղեցնող թվային դիսփլեյի վրա: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020