![]() Renault Morphoz՝ մշտապես փոփոխվող ավտոմեքենա Չորեքշաբթի, 4 մարտի, 2020 թ. Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Morphoz անվանմամբ բացառիկ կոնցեպտը, որը նկարագրվում է որպես «ապագայի անհատական և համատեղ էլեկտրական շարժունակության տեսալական»: Ցուցադրված ավտոմեքենայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մոդելը կարող է ներկառուցվել «խելացի» էներգահամակարգի մեջ և օժտված է բացվող թափքով, որը ֆիզիկապես փոխակերպվում է, երբ վարորդը ընտրում է ընթացքի այս կամ այն ռեժիմը:
Morphoz կոնցեպտը կառուցված է CMF-EV հենահարթակի վրա, որը ծառայելու է , Renault-Nissan ալյանսի ապագա էլեկտրական ավտոմեքենաների համար: Հենահարթակն աչքի է ընկնում ճկունությամբ. այն կարող է օգտագործվել տարբեր քարշային մարտկոցների հետ և թույլ է տալիս կիրառել սրահի կազմավորման մի քանի եղանակ: Ներկայացված կոնցեպտը սարքավորված է մեկ էլեկտրական շարժիչով (136 կամ 218 ձ.ուժ), ինչպես նաև 40 կՎտժ կամ 90 կՎտժ տարողությամբ մարտկոցով, որը ունակ է լիցքավորվել թե ստատիկ (կայանման ժամանակ), թե անլար դինամիկ (շարժման ժամանակ հատուկ ճանապարհածածկից) եղանակով: Morphoz-ի հիմնական առանձնահատկություններից մեկն էլ էլեկտրական համակարգին միանալու ունակությունն է: Այս գաղափարը նոր չէ և ենթադրում է էներգետիկ ցանցին երկկողմ միակցում և մարտկոցների երկորրդական կիրառություն: Սա նշաակում է, որ երբ մեքենան չի շահագործվում, այն կարող է սնել տունը էլեկտրականությամբ: Հանովի մարտկոցները իրենց հերթին կարելի է պահել լիցքավորման կայաններում, որտեղ դրանցից կօգտվեն այլ էլեկտրական մեքենաների վարորդներ, կամ էլ «խելացի» ցանցը դրանցից կսնի փողոցային լուսավորման սարքերը:
Ըստ Renault-ի գաղափարախոսության, նման տարողունակությամբ մարտկոցները գերադասելի է փոխանակել, այլ ոչ թե արտադրել առանձին կուտակիչ բլոկ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար: Այսպիսով կնվազի թե ծախսը, թե հնարավոր կլինի մեղմել բնապահպանության տեսանկյունից առաջացող բացասական ազդեցությունը: Renault-ն դիտարկում է Morphoz-ը որպես ապագայի մեքենաների ադապտիվության օրինակ: Այդ պատճառով կոնցեպտը օժտված է ֆիզիկական չափսերի փոփոխման հնարավորությամբ՝ շարժման ռեժիմից կախված: Էլեկտրամոբիլի անվային բազան կազմում է 2,73 մետր քաղաքային երթևեկությունների ժամանակ և 2,93 մետր Travel ռեժիմում: Փոխակերպումը տեղի է ունենում հատուկ կայաններում, որտեղ ոչ միայն ըստ պահանջի փոխարինվում են ավտոմեքենայի մարտկոցները, այլև ադապտացվում են թափքի պանելներն ու նույնիսկ լուսային սարքավորումները:
Շարժման մեկ ռեժիմից մյուսին անցնելիս՝ փոխվում է առջևի կողաթևերի լայնությունը, երկարում են կապոտն ու թափքի հետնամասը: Մեքենայի ուրվագիծը դառնում է ավելի շրջահոսելի, ինչը նվազեցնում է ճակատային դիմադրության գործակիցը և նպաստում ընթացքի պաշարի ավելացմանը:
Կոնցեպտի սրահը նույնպես հարմարվում է շարժման բնույթին: Օրինակ, առջևի ուղևորը կարող է շրջել նստատեղը շարժման ուղղությանը հակառակ՝ հետևի շարքի ուղևորների հետ շփվելու համար: Հիշատկաված Travel ռեժիմում ընթանալիս՝ երկրորդ շարքի նստատեղերը ավտոամտ կերպով քաշվում են դեպի հետ՝ այդպիսով ապահովելով ավելի մեծ տարածություն ուղևորների ոտքերի համար:
Արհեսատական բանականության ալգորիթմներով աշխատող բորտհամակարգիչը ճանաչում է վարորդին մինչ այն պահը, երբ նա մոտենում է մեքենային՝ տեղեկացնելով այդ մասին լուսային ազդանշանների հատուկ հաջորդականությամբ: Որպես բանալի կիրառվում է սմարթֆոնը, ինչը նշանակում է, որ մեքենան կարելի է համօգտագործել ընտանիքի անդամների կամ ընկերների հետ: Վիրտուալ օգնականը հասկանում է բնական խոսքը, ժեստերը և մշտապես հետևում է մեքենայի դիրքին տարածության մեջ՝ զգուշացնելով կույր գոտիներում հայտնվող վտանգավոր օբյեկտների մասին: Նավիգացիոն համակարգը երթուղային տվյալները ավտոմատ կերպով փոխանցում է սմարտֆոնի մեջ, իսկ Travel ռեժիմում նաև խորհուրդ է տալիս այցելել այս կամ այն դիտարժան վայրը: Երրորդ մակարդակի ինքնավար համակարգը թույլ է տալիս վարորդին որոշ ժամանակով կտրվել կառավարումից և պարզապես վայելել ճանապարհորդությունը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020