![]() Ներկայացվել է էլեկտրական BMW i4 կոնցեպտը Երեքշաբթի, 3 մարտի, 2020 թ. Երեքշաբթի՝ մարտի 3-ին կայացավ BMW i4 էլեկտրական մոդելի օնլայն-շնորհանդեսը: Բավարական ընկերությունը ստիպված էր տեղափոխել միջոցառումը Մյունխեն և ցուցադրել մեքենան համացանցում, քանի որ կորոնավիրուսի բռնկման պատճառով մինչ այդ չեղարկվել էր Ժնևի 90-րդ հոբելյանական ավտոսրահը: Ըստ արտադրողի նոր BMW i4-ը պետք է մարտահրավեր նետի Tesla Model 3-ին:
BMW i4-ը առանձնանում է կուպեատիպ թափքով և առաջինն է ապրանքանշանի մոդելային շարքում, որը տեղ է զբաղեցնում «չորսդռնանի Gran Coupe» սեգմենտում: Մեքենայի արտաքին առանձնահատոկությունների թվում են ռադիատորի կեղծ ճաղավանդակը, որը բացի դեկորատիվ գործառույթներից, նաև հիմք է հանդիսանում բազմաթիվ ցուցիչների համար, ինչպես նաև արտաքին հայելիները փոխարինած տեսախցիկները և հատուկ կառուցվածքով անվասկավառակները, որոնք նվազեցնում են աերոդինամիկ դիմադրությունը: Սրահում կենտրոնական տեղ է զբաղեցնում կորագիծ էկրանը, որի ձախ մասը տրամադրված է սարքավորումների վիրոտաւլ վահանակին, իսկ աջը ծառայում է մուլտիմեդիա համակարգին: Դատելով ներկայացված կադրերից՝ BMW i4-ը զուրկ է ֆիզիկական կոճակներից, բացառությամբ կենտրոնական թունելի վրա տեղադրված կառավարման բլոկը:
Հինգերորդ սերնդի BMW eDrive տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ էլեկտրական ագրեգատի բոլոր բաղադրիչ մասերը հնարավոր է դարձել տեղավորել մեկ կոմպակտ տարածքում: BMW i4-ի առավել հզոր տարբերակը սարքավորվելու է 80 կիլովատ-ժամ տարողությամբ մարտկոցով և 530 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, որոնք միասին ապահովում են 0-ից 100 կմ թափառք ուղիղ 4 վայրկյանում: Ավտոմեքենայի ընթացքի պաշարը կազմում է 600 կմ WLTP ցիկլում: Առանձին հիշատակման է արժանի BMW i4-ի հնչողությունը, որը նածագծել են BMW IconicSounds Electric ստորաբաժանումը և հայտնի հոլիվուդյան կոմպոզիտոր Հանս Ցիմերը: Վերջինս հայտնի է այնպիսի ֆիլմերի համար գրված երաժշտությամբ, ինչպիսին են «Պերլ-Հարբոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Մութ ասպետը», «Ինտերստելլար», իսկ «Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմի համար գրված երաժշտության համար արժանացել է նաև Գրեմի, Ոսկե Գլոբուս և Օսկար մրցանակների: Ավտոմեքենայի ձայնը փոխվում է՝ կախված վարման ռեժիմից և էլ ավելի նկատելի է դարձնում այն տրանսպորտային հոսքում: Ենթադրվում է, որ BMW i4-ի սերիական արտադրությունը կսկսվի 2021 թվականին Մյունխենի գործարանում, որտեղ ներկայումս արտադրվում են 3-րդ և 4-րդ սերիաների ատոմեքենաները: Նոր էլեկտրամոբիլի համար կկառուցվի առանձնացված հոսքագիծ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020