![]() Ժնևի ավտոցուցահանդեսը 50 տարի առաջ Կիրակի, 1 մարտի, 2020 թ. Ժնևի հանրահայտ ավտոցուցահանդեսը, որը պետք է մեկնարկեր առաջիկա օրերին, չեղարկվել է։ Պատճառը՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է։ Նշենք, որ այս տարի լրանում է ցուցահանդեսի 115 ամյակը։ Ավելի քան մեկ դար առաջ հիմնադրված ցուցահանդեսը, մինչ օրս, համարվում է գլխավոր աշտոշքերթերից մեկն աշխարհում։ Ընդ որում, ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել էին և՛ բենզինային, և՛ շոգեքարշային շարժիչներով ավտոմեքենաներ։
Մարչելլո Գանձինիի «նկարած» Montreal-ի կյանքում եղել է 3 կարևոր քաղաք. Թուրինը, որտեղ առաջին անգամ հավաքվել է ավտոմեքենան, Մոնրեալը, որտեղ 1967 թ․ ցուցադրվել է ավտոմեքենայի նախատիպը և իհարկե Ժնևը, որրտեղ 1970 թ․ ցուցադրվել է ավտոմեքենայի վերջնական տարբերակը։ Ավտոմեքենան տպավորիչ էր ինչպես արտաքինով, այնպես էլ՝ տեխնիկական հագեցվածությամբ․ 2,6 լիտր V8 շարժիչ՝ 200 ձիաուժ հզորությամբ։ 1970-1977 թվականներին արտադրվել է մոտ 3900 օրինակ: Հիմա լավ վիճակում գտնվող Alfa Romeo Montreal-ը կարժենա մոտ 70-100 հազար դոլար:
Alfa Romeo Montreal-ը Մառչելլո Գանձինիի միակ նախագծած մեքենան չէր այդ ավտոցուցահանդեսում: 1970 թվականին ցուցադրվեց նաև BMW 2002 ti Garmisch-ը, որը նույնպես Գանձինիի նախագծածն էր: Այդ տարիներին նա աշխատում էր Bertone ընկերությունում: Ցավոք, ցուցահանդեսից հետո մեքենան անհետացավ, սակայն 2019 թ. BMW-ն որոշում է վերարտադրել ավտոմեքենան: Նշենք, որ ավտոմեքենան չուներ տեխնիկական առանձնահատկություններ։ Արտադրողները հիմնականում կենտրոնացել էին ավտոմեքենայի արտաքին տեսքի և ներքին հարդարանքի ձևավորմանը։
Իտալիայի հետ յուրահատուկ կապ ուներ նաև Citroen-ը, որի շարժիչներն արտադրվում էին Maserati-ի կողմից: Այդ տարիներին Maserati-ն պատկանում էր Citroen-ին ին և նրանք ստեղծեցին 2 տեխնիկապես նմանատիպ ավտոմեքենա: Առաջինը՝ երկրորդ սերնդի Maserati Quattroporte-ն ձախողվեց և արտադրվեց ընդամենը 13 օրինակով: Երկրորդը՝ Citroen SM-ն էր, որն այդ տարիներին համարվեց GT դասի լավագույն մեքենաներից մեկը, իսկ Motor Trend-ն այն անվանել էր այն 1972 թվականի լավագույն ավտոմեքենա: Այժմ աճուրդներում ժամանակ այն գնահատվում է մի քանի տասնյակ, իսկ երբեմն էլ՝ հարյուր հազար եվրո: Ավտոմեքենայի հիդրոպնեվմատիկ թափքն ու հղկված աերոդինամիկան ապահովում էին ակուստիկ հարմարավետություն և փափուկ ընթացք։ Շարժիչի հզորությունը 170 ձիաուժ էր, որի արդյունքում մեքենան զարգացնում էր մինչև 220 կմ/ժ արագություն:
Այս տարի լրանում է նաև Ferrari 512 Modulo-ի 50-ամյակը։ Առաջին ցուցադրման ժամանակ Պաուլո Մարտինի ստեղծած ավտոմեքենան ներկայացվել է սև գույնով, սակայն որոշ ժամանակ անց այն ներկել են սպիտակ։ 2014 թվականին ավտոմեքենան ձեռք է բերում հայտնի ավտոնմուշահավաք և ավտոարտադրող Ջեյմս Գլիկենհաուսը։
Ֆրանսիական Matra ընկերությունը արտադրել է մի շարք լավ ավտոմեքենաներ, որոնցից է նաև M 530-ը, որն այն ժամանակ դարձավ հայտնի Lotus Elan-ի հակառակորդը: Հիշեցնենք, որ M 530-ը ցուցադրվել է 1967 թ., իսկ 1970 թ. ցուցադրվել է ավտոմեքենայի նոր՝ LX տարբերակը: Նոր մոդելն ստացավ V4 Ford Taunus շարժիչ՝ 78 ձիաուժ հզորությամբ:
Mercedes-Benz C111 կոնցեպտների շարքը ներառում էր 4 տարբերակ, որոնք 2019-ին նշեցին 50-ամյակը: Առաջին C111 մոդելը ներկայացվել է 1969 թ.՝ Ֆրանկֆուրտում, իսկ C111-II-ը՝ կես տարի անց՝ Ժնևում: C111-II-ը դարձել էր ոչ միայն ընկերության ամենահայտի կոնցեպտներից մեկը, այլև ամենաշատ արտադրվածներից մեկը (7 oրինակ): Հետագայում C111-II-ն ու դրա «ժառանգները» սահմանեցին արագության մի շարք ռեկորդներ: Ժնևում Range Rover-ը ցուցադրվեց սահմանափակ թվով հանդիսատեսի։ Հանրությանն այն ներկայացվեց միայն երեք ամիս անց։ Մինչ այդ, ավտոմեքենայի մասին գրեթե ոչինչ հայտնի չէր։ Ավելին՝ այն փորձարկվում էր Velar անվամբ։ Սկզբում ավտոմեքենան հանդես էր գալիս միայն եռադուռ տարբերակով՝ 3,5 լիտր Rover V8 շարժիչով: Ավտոմեքենայի հինգ դուռ ունեցող տարբերակը ստեղծվեց ավելի ուշ։ Մոդելի բնօրինակն այնքան հաջող էր, որ այն արտադրվեց մինչև 1994 թ․։ Լուսանկարներ |

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020
Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020
Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020
Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020
Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020
Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020
MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020
Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020
Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020
Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020
Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020
Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020
Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020
BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020
Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020
Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020
Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020
Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020





















