![]() Volvo-ն թարմացրել է 90-րդ սերիայի մոդելները Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ. Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրել է S90 սեդանի և V90/V90 Cross Country ունիվերսալների նորացված տարբերակները: Մոդելները առանձնանում են էքստերիերի նոր լուծումներով, նոր Bowers & Wilkins աուդիոհամակարգով և առաջին անգամ կառաջարկվեն 48-վոլտանոց ստարտեր-գեներատորով սարքավորված հիբրիդային ագրեգատով:
90-րդ սերիայի սեդանն ու ունիվերսալը ստացել են առջևի նոր թափարգել, հակամառախուղային լուսարձկաներ և սփոյլեր: V90 և V90 Cross Country ունիվերսալները բացի այդ ստացել են հետևի լուսադիոդային լապտերներ, որոնք առանձնանում են նոր պատկերով և շրջադարձի դինամիկ ցուցիչներով: Շարքի բոլոր մեքենաների համար հասանելի են թափքի գույների լայն ընտրություն և նոր դիզայնով անվահեծեր: Bowers & Wilkins աուդիոհամակարգը համալրվել է նոր ուժեղացուցիչով, աղմուկի ավտոմատ ճնշման ֆունկցիայով և ջազ-ակումբի հնչողություն հիշեցնող ձայնային նոր ռեժիմ: Նորույթներից մեկը՝ Advanced Air Cleaner համակարգը՝ մանր մասնիկների զտիչով, մինչ այդ առաջարկվում էր միայն չինական շուկայում Կենտրոնական բարձակին այժմ արտացոլվում է ոչ միայն ջերմաստիճանը, այլև սրահում օդի ախտոտվածության մակարդակը: Եթե այդ ցուցանիշը նորմայից ավել լինի, սրահը կարելի է օդափոխել ընդամենը մի քնաի րոպեում: Եվ վերջապես, S90 և V90/V90 Cross Country մոդելների նստատեղերի վերջին շարքում հայտնվել են USB-C երկու միակցում, իսկ կետրոնական բարձակի վրա՝ սարքերի անլար լիցքավորման մոդուլ: Սրահի լրամշակման համար առաջարկվում է բրդի հավելումով գործվածք և արհեստական կաշի: Տեխնիկական առումով փոփոխությունները քիչ են: Հիմնական նորամուծությունը 48-վոլտանոց ստարտեր-գեներատորով հիբրիդային ագրեգատն ու արգելակման ժամանակ էներգիայի ռեկուպերացիայի համակարգն են: Ինչպես նշում են Վոլվոյի մասնագետները, նոր մոդիֆիկացիաները առնվազն 15 տոկոսով ավելի տնտեսող են մինչ այս վաճառվող տարբերակներից: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020