![]() Mercedes-Benz X-Class-ը ստացել է «հրաժեշտի» մոդիֆիկցիաներ Կիրակի, 23 փետրվարի, 2020 թ. Լեհական Carlex դիզայներական բյուրոն թողարկել է Mercedes-Benz X-Class ամենագնացի երկու էքսկլյուզիվ մոդիֆիկացիա՝ Off-Road Final Edition և Extreme Final Edition, որոնցով յուրօրինակ հրաժեշտի տուրք է մատուցում, քանի որ Daimler կոնցերնը որոշում է կայացրել 2020 թվականի մայիսից դադարեցնել այս մոդելի արտադրությունը: Թյունինգային նոր փաթեթները պիքապին լրացուցիչ շքեղություն, անցողունակություն և առնականություն են հաղորդում:
Ներկայացված մոդիֆիկացիաները տարբերվում են ավելի բարձր կախոցով, մեծ չափսերի արտաճանապարհային անիվներով, հատակի պաշտպանությամբ, թափքի լայնաֆյուզելաժ մասերով, օրիգինալ թափարգելներով, կապոտի վերդիրներով, տանիքին տեղադրված լրացուցիչ լուսային սարքավորւմներով և մի շարք այլ նորամուծություններով: «Արտաճանապարհային» Off-Road և «էքստրեմալ» Extreme մոդիֆիկացիաների տարբերությունները շատ չեն: Դրանք տարբերվում են թափքի ու սրահի գունային լուծումներով, ինչպես նաև հետևի կողաթևերի ձևավորմամբ: Ներսից երկու պիքապներն էլ առաջարկում են շքեղ լուծումներ, սև կամ կարմիր կաշեպատում, հատուկ ուրվագծված առջևի նստատեղեր, վահանակների ածխապլաստիկ ներդիրներ, սարքավորումների քլաստերի հատուկ ձևավորում, ինչպես նաև ոտնակների և շեմքերի դեկորատիվ վերրդիրներ:
X-Class Final Edition մոդելների տեխնիկական հագեցվածության մասին առանձին չի հաղորդվում: Ենթադրվում է, որ դրանց հիմքում ընկած է սերիական պիքապի ամենաբարձր համալրումը՝ X 350 d մոդիֆիկացիան, որը առանձնանում է 258 ձ.ուժ հզորությամբ և 550 Նմ ոլորող մոմենտ զարգացնող 3,0-լիտրանոց V6 տուրբոդիզելային շարժիչով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020