![]() Polestar Precept՝ ավտոմոբիլային ապագայի նոր տեսլական Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ. Շվեդական Polestar ապրանքանշանը գաղտանզերծել է Precept կոնցեպտը, որի հիմնական առանձնահատկությունը վերամշակված շշերից և ձկնորսական ցանցերից պատրաստված սրահն է: Ավտոմեքենայի հանրային նորամուտը կկայանա հաջորդ շաբաթ մեկնարկող՝ Ժնևի միջազգային ավտոսրահում: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Precept-ին սերիական ապագա է սպասվում:
Այս մոդելով ընկերությունը նախատեսում է քայլ կատարել դեպի էկոլոգիական ապագա, ցույց տալ, թե որ ուղղությամբ են զարգանում մակնիշի ոճաբանությունն ու մուլտիմեդիա համակարգերը: Ցուցադրական մոդելի անվանման մեջ թաքնված են դրա առաքելության կետերը: Սրանով Polestar-ը ձգտում է բարձրաձյանել իր մասին՝ որպես ինքնուրույն բրենդ, և մետաղի օգնությամբ է նկարագրում նոր մոդելներում կիրառվող դիզայնի եզակի փիլիսոփայությունը: Հենց դիզայնի առումով Polestar-ը նկատելի մեծ քայլ է կատարել և ներկայումս գրեթե չի ընկալվում որպես Volvo-ի անբաժանելի մաս: Դրա գծերը սրացել են, իսկ ուրվագիծը դարձել է ավելի դինամիկ: Ընկերությունում մատնանշում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են «աթլետիկ մինիմալիզմն» ու «աերոդինամիկ արդյունավետությունը»: Առանձին ուշադրություն է դարձվել երկրորդ շարքի ուղևորերի հարմարավետությանը: Դրան զգալիորեն նպաստում են մեքենայի երկար անվային բազան՝ 3,1 մետր, ինչը համեմատելի է 7-րդ սերիայի BMW-ի ցուցանիշին, և հատակի տակ խորը տեղադրված մարտկոցը:
Polestar Precept-ի գլխավոր առանձնահատկություններից է ռադիատորի ավանդական ճաղավանդակի տեղում առկա SmartZone բաժանմունքը: Այստեղ ներկառուցված են երկու ռադար և բարձր տվայնությամբ տեսախցիկ, որոնք ծածկված են թափանցիկ վահանակով: Ակտիվ հեռաչափը տեղադրված է տանիքին՝ անմիջապես դիմապակու կողեզրից հետո: SmartZone գոտի վերին հատվածում առկա է հատուկ բացվածք, որն ապահովում է լրացուցիչ սեղմիչ ուժ և նպաստում աերոդինամիկ դիմադրության նվազմանը: Մեքենայի հետնամասում օդի հոսքի կայունությունը ապահովում են հորիզոնական շեղբն ու երկու ուղղաձիգ թևիկները: Ինչպես և որոշ այլ կոնցեպտներ, այս մեկն էլ կողային հայելիների փոխարեն օգտագործում է տեսախցիկներ: Սրահի պլաստիկ վահանակներն ու նստատեղերի թիկնակները պատրաստված են Bcomp կենսակոմպոզիտային նյութից, որը 50 տոկոսով ավելի թեթև է և պարունակում է 80 տոկոսով ավելի քիչ պոլիմերներ: Նստատեղերի պաստառապատումը իրականացված է վերմշակված պլաստիկ շշերից, իսկ հատակի ծածկը՝ ձկնորսական ցանցերից պատրաստված նյութերով, ինչն, ըստ Polestar-ի տեսլականի, պետք է ձևավորի «պրեմիում-կարգի նոր շքեղություն»: Կոնցեպտի սրահում տեղադրված են 15-դյույմանոց ուղղաձիգ դիսփլեյ և 12,5 դյույմ անկյունագծով սարքավորումների թվային վահանակ: Դրանց մեջ ներկառուցված են վարորդի և ուևորի հայացքին հետևող տեսախցիկներ և մոտեցման ցուցիչներ: Դրանք թույլ են տալիս ավտոմատ կերպով կարգավորել սարքավորումների էկրանների լուսավորությունը, ինչպես նաև կարող են նախազգուշացնել վարորդին, եթե վերջինս երկար ժամանակով շեղում է հայացքը ճանապարհից: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020