![]() Նոր Mercedes-AMG GLA 45՝ «ռեկորդային» տուրբոշարժիչով Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ. Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է «քառասունհինգերորդ» AMG-ընտանիքի GLA քրոսովերը: Մոդելը սարքավորվում է M 139 շարքի «ռեկորդային» 2,0-լիտրանոց տուրբոշարժիչով, որը համարվում է ամենահզոր քառագլան ագրեգատը աշխարհում: Mercedes-AMG GLA 45-ի հանրային նորամուտը կկայանա Ժնևի ավտոսրահում: Այնտեղ կցուցադրեն նաև Mercedes-AMG GLE 63 Coupe մոդելը:
Mercedes-AMG GLA 45 քրոսովերը սարքավորվում է 387 ձ.ուժ հզորությամբ և 480 Նմ ոլորող մոմենտով երկլիտրանոց շարային շարժիչով, որը ծանոթ է A 45/CLA 45 ընտանիքից: GLA 45 S տարբերակի համար ուժային ագրեգատի հզորությունը կհասցվի 421 ձ.ուժի, իսկ ոլորող մոմենտը՝ 500 Նմ: Զրոյից 100 կմ/ժ արագությունը «հասարակ» մոդիֆիկացիան կարող է զարգացնել 4,4 վայրկյանուն, իսկ S-տարբերակը՝ 4,3 վայրկյանում: Մոդելի առավելագույն արագությունը կազմում է 270 կմ/ժ: Նշված շարժիչը համակցվում է ութաստիճան պռեսելեկտիվ AMG Speedshift ռոբոտացված փոխանցումատուփի հետ և առաջարկվում է 4Matic+ լիաքարշ համակարգով, որը թույլ է տալիս բաշխել քարշուժը հետևի անիվների միջև: Նոր GLA ընտանիքի համար հասանելի են հատուկ նախագծված մեղմիչներ և որպես օպցիա առաջարկվում է AMG Ride Control ադապտիվ կախոցը՝ աշխատանքի երեք ռեժիմներով: Հատկանշական է, որ ամենաթեժ դրիֆտային ռեժիմը, որը A 45 S մոդելի հիմնական առանձնահատկությունն է, քրոսսովերին բաժին չի ընկել:
Արտաքինից Mercedes-AMG GLA 45-ը կարելի է տարբերել թափարգելներից, արտանետման համակարգի կրկնակի խողովակներից, հետևի ավելի մեծ հակաթևից, դիֆուզորի ձևավորումից, 21-դյույմանոց անվասկավառակների դիզայնից և օրիգինալ կարմիր ենթակիրներով սարքավորված ավելի հզոր արգելակներից: Սրահում հիմնական տարբերությունները հանգում են ինտերիերի անհատականացման հնարավորություններին և AMG GLA 45 մոդելի համար առաջարկվող AMG Track Pace գրանցող համակարգի առկայությանը:
Mercedes-AMG GLA 45-ի ներկայացմանը զուգահեռ արտադրողը սովորական մոդելների շարքը ընդլայնել է GLA 250 մոդիֆիկացիայով: Այսպիսի քրոսովերները կարտադրվեն առջևի քարշակմամբ կամ լիաքարշ տարբերակով և կսարքավորվեն 224 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց շարժիչով, որը ծանոթ է սպառողներին A 250 և CLA 250 մոդելներից: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020