![]() DS Aero Sport Lounge՝ յուրօրինակ կոնցեպտ Ֆրանսիայից Հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ. Ֆրանսիական Citroen ընկերության պրեմիում կարգի DS ապրանքանիշը գաղտանզերծել է մարտի 3-ին Ժնևում ներկայացվող Aero Sport Lounge կոնցեպտի մանրամասները: Նորույթը իրենից ներկայացնում է կուպեատիպ թափքով էլեկտրական քրոսովեր, որը սարքավորված է Ֆորմուլա E բոլիդների 680 ձ.ուժ հզորությամբ ուժային ագրեգատով և առանձնանում է սրահում կիրառված անսովոր նյութերով: Քրոսովերի երկարությունը հինգ մետր է, իսկ սահուն տանիքը ոչ միայն տուրք է նորաձևությանը, այլև մտածված աերոդինամիկ տարր: Ավտոմեքենայի առաջնամասը, այդ թվում ռադիատորի կեղծ ճաղավանդակը, բարդ կառուցվածք ունի, որն անհրաժեշտ է օդային հոսքերը վերաբաշխելու համար: Բացի այդ, շոու-քարը սարքավորվում է 23-դյույմանոց անվասկավառակներով:
Սրահի լրամշակման համար կիրառվում է եռաբաղադրիչ հյուսված մանրաթել և Lison de Caunes աթելիեյի մշակած ծղոտե հյուսվածք, որի մշակման համար կիրառվում է 17-րդ դարից եկած ավանդական տեխնոլոգիա: Ուղևորության մասին տեղեկությունները պրոյեկտվում են դիմապակու վրա, իսկ ավտոմեքենայի ֆունկցիաները կարելի է կառավարել թե ժեստերով, թե ձայնով՝ շփվելով Iris վիրտուալ օգնականի հետ: Aero Sport Lounge-ի ուժային ագրեգատը հիմնաված է այն նույն տեխնոլոգիաների վրա, որոնք կիրառվում էն Formula E մրցաշարին մասնակցող DS Techeetah բոլիդների համար: Կոնցեպտը սարքավորված է 680 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական ագրեգատով, որը սնվում է 110 կիլովատ-ժամ տարողունակությամբ մարտկոցից: Մեկ ամբողջական լիցքավորումով քրոսովերը ունակ է հաղթահարել մինչև 650 կիլոմետր: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնելու համար մեքենային անհրաժեշտ է ընդամենը 2,8 վայրկյան: Ընկերությունում Aero Sport Lounge մոդելը անվանում են «հաջորդ ստեղծագործությունների նախերգանք»: Այլ կերպ ասած՝ կոնցեպտը կոչված է ցուցադրել DS մոդելային շարքի և, մասնավորապես, էլեկտրամոբիլների մոտալուտ ապագայի տեսալականը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020