![]() Mercedes-AMG G63 Cigarette Edition՝ բացառիկ մոդիֆիկացիա Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ. Ամերիկյան նավաշինական Cigarette Racing ընկերությունը և Mercedes-AMG ստորաբաժանումը ցուցադրել են 18-մետրանոց շքեղ նավակը և G63 Cigarette Edition մոդիֆիկացիայի ամենագնացը: Նավակն ու ամենագնացը պատրաստված են մեկ օրինակով և ձևավորված են միասնական ոճով թե արտաքինից, թե ինտերիերի առումով:
59’ Tirranna AMG Edition անվանումը ստացած գերթեթև նավակը սարքավորվում է թվով վեց հատ 4,6-լիտրանոց V8 տուրբոշարժիչներով, որոնցից յուրաքանչյուրը ունի 450 ձ.ուժ հզորություն: Ընդհանուր 2700 ձ.ուժ հզորությունը թույլ է տալիս նավակին զարգացնել մինչև 129 կմ/ժ արագություն: Ուղևորների հարմարավետության համար նախատեսված է հատուկ գիրոկայունացուցիչ, որը մոտ 80 տոկոսով նվազեցնում է կողաճոճքը և թույլ է տալիս պահպանել կայունությունը անհանգիստ ջիերի մեջ:
Մոտորանավակի առավելագույն տարողությունը 26 հոգի է: Ուղևորներին հասանելի են ամառային խոհանոցն ու տախտակամածին սարքավորված հատուկ սրճարանայաին տարածքը: Ակուստիկ հարմարավետությունը ապահավում է 5200 Վտ հզորությամբ և 29 բարձրախոսներով աուդիոհամակարգը: Ստորին հատվածում տեղադրված է մեծ երկտեղանի մահճակալ, առկա է լոգարան, բար, հյուրասենյակ: Մոտորանավակը առանձնանում է լուսավորման հատուկ համակարգով, որը ոգեշնչված է Mercedes-Benz-ի սրահի բազմակոնտուրային լուսավորությամբ: ![]() Թյունինգային ստորաբաժանման մասին են հիշեցնում նաև նստատեղերի թիկնակների դարձակարերը, AMG լոգոտիպերը, յուրահատուկ օդատարները և նավակի ընդհանուր դիզայնը: Էքստերիերի նախագծմամբ զբաղվել է Գորդոն Վագները՝ Daimler-ի դիզայներական ստորաբաժանման ղեկավարը, իսկ տեխնիկական հագեցվածությունն ապահովել են Cigarette Racing-ի ինժեներները:
Mercedes-AMG G63 Cigarette Edition ամենագնացը սովորական «լիցքավորված» G-Class մոդելներից առանձնանում է թափքի ոսկեգույն շեշտադրումերով, 22-դյույմանոց կոփած երկգույն եզակի անվասկավառակներով և գորշ-պողպատագույն դեկորատիվ տարրերով: Ինտերիերը իրականացված է նույն գունային գամմայում, ինչև և նավակի սրահը: Ընդհանրությունը ընդգծվում է նաև նույնաոճ դեկորատիվ տարրերի առկայությամբ: Տեխննիկական տեսանկյունից մեքենան նույնն է մնացել: Mercedes-AMG G63-ի կապոտի տակ տեղադրված է 585 ձ.ուժ հզորությամբ 4,0-լիտրանոց V8 Biturbo շարժիչը, փոփոխություններ չկան նաև ընթացային մասի կառուցվածքում:
Mercedes-AMG և Cigarette Racing Team ընկերությունները վաղուց են համագործակցում, և ներկայիս մոդելը դրանց համատեղ 12-րդ նախագիծն է: Նոր նախագիծը ներկայացվում է ամեն տարի փետրավրի կեսին՝ Մայամիում անցկացվող նավերի ավանդական ցուցահանդեսի նախօրեին: 59’ Tirranna AMG Edition և Mercedes-AMG G63 Cigarette Edition զույգի արժեքը դեռևս չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ դրանք հնարավոր կլինի ձեռք բերել միայն փետրվարի 17-ին: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020