![]() Bentley-ն թողարկել է Continental GT մոդելի հատուկ մոդիֆիկացիա Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ. Bentley Mulliner աթելիեն ներկայացրել է Continental GT Convertible կաբրիոլետի հատուկ տարբերակ, որը նախատեսված է «նրբաճաշակ հաճախորդների» համար: Mulliner Convertible լրամշակումը համատեղելի է մոդելի համար հասանելի երկու շարժիչներից յուրաքանչյուրի հետ և տարբերվում է հատուկ ձևավորմամբ և սարքավորումներով: Continental GT Mulliner Convertible-ի հանրային նորամուտը կկայանա Ժնևի ավտոսրահում:
Bentley Continental GT Mulliner Convertible-ը առանձնանում է ռադիատորի եզակի Double Diamond ճաղավանդակով, առջևի կողաթևերի վրա առկա օդափոխման բրեդնավորված ճեղքերով և 22-դյույմանոց տասշյուղանի անիվներով: Կաբրիոլետի սրահի դիզայներները ոգեշնչվել են Diamond-in-Diamond գաղափարախոսությամբ: Դեկորատիվ դարձակարերը իրականացված են միմյնաց լրացնող երկու գույներով, ինչն օգնում է ընդգծել ձևապատկերը: Շեղանկյուն նախշը առկա է նստատեղերի, դռների երկրորդ շարքի հետնամասի և կենտրոնական բարձակի ծածկոցի վրա: Նման սրահի ստեղծումը պահանջում է 18 ամիս մանրակրկիտ աշխատանք, իսկ յուրաքանչյուր շեղանկյան համար կիրառված է 712 դարձակար: Այս ամենը լրացնում են շեմքերի լուսավորվող վերդիրները, յոթ տարբեր երանգներով ֆոնային լուսավորությունը, Breitling մակնիշի ժամացույցը՝ հղկված արծաթից պատրաստված թվատախտակով և վերջապես՝ 20-ալիքանի ուժեղացուցիչով Naim աուդիոհամակարգը:
Որպես ընտրություն գնորդին առաջարկվում է սրահի ձևավորման երեք տարբերակ: Բացի այդ յուրաքանչյուր ավտոմեքենան կստանա երկու բանալի՝ կաշեպատ պատյանով և հատուկ տուփով, որոնց գույնը համըկնում է սրահի ձևավորման թեմայի հետ: Bentley Continental GT Mulliner Convertible-ը կարելի է պատվիրել ինչպես 4.0-լիտրանոց V8 շարժիչով (550 ձ.ուժ և 770 Նմ), այնպես էլ 6.0-լիտրանոց W12 ագրեգատով (635 ձ.ուժ և 900 Նմ): Երկու տարբերակներն էլ համակցվում են ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ և առաջարկվում են լիաքարշ համակարգով: Ամենահզոր շարժիչով կաբրիոլետը 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,7 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը 333 կմ/ժ է: Չորս լիտրանոց ագրեգատով մոդիֆիկացիան 100կմ/ժ արագությանը հասնում է ուղիղ չորս վայրկյանում: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020