![]() Land Rover Defender-ի «կինոնորամուտը» Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ. Բրիտանական Land Rover ընկերությունը հրապարակել է նոր Defender մոդելի գովազդային հոլովակ, որի հիմքում ընկած են կադրեր՝ Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող «Մահանալու ժամանակը չէ» (No Time To Die) ֆիլմի նկարհանումներից:
Ֆիլմի նկարահանումներում ներգրավված է տասը Land Rover Defender ավտոմեքենա, այդ թվում նաև 007 VIN-համարով ամենագնացը: Բոլոր մեքենաներն էլ արտադրվել են սլովակիայում գտնվող JLR-ի գործարանում: Ֆիլմում նկարահանվող մոդելները կառուցված են Defender 110 X մոդիֆիկացիայի հիման վրա, ներկված են Santorini Black գույնով և ներկայացվել են հատուկ արտաճանապարհային անվադողերով սարքավորված 20-դյույմանոց անիվներով: Unstoppable («Անկասելին») անվանմամբ տեսահոլովակում Defender-ները կատարում են 30-մետրանոց թռիչք, արագ իջնում են բլուրից, հաղթահարում են ջրային խոչընդոտը և խորը ցեխով պատված տարածությունը: Վերջում, նույնիսկ կողաշրջվելուց հետո, Defender-ը նորից վերադառնում է նորմալ դիրքի և շարունակում ճանապարհը: Հիշեցնենք, որ նոր Land Rover Defender 110-ը առանձնանում է 291 մմ լուսածերպով և կարող է հաղթահարել մինչև 900 միլիմետր խորությամբ ջրային խաչընդոտներ: Ուղեմուտքի, վայրէջքի և թեքանցման անկյունները պնևմատիկ կախոցի առավելագույն բացված դիրքում կազմում են համապատասխանաբար 38, 40 և 28 աստիճան: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020