![]() Բացահայտվել են նոր Hyundai i20 մոդելի մանրամասները Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ. Համացանցում բացահայտվել են նոր Hyundai i20 մոդելի մանրամասները: Հեչբեքը դարձել է ավելի սպորտային և հիմնականում նախատեսված է եվրոպական շուկայի համար: Մոդելի դիզայնը հիմնված է «զգայական սպորտայնության» գաղափարախոսության վրա, որը արդեն իսկ մարմնավորվել է նոր Sonata մոդելում: Նոր սերնդի Hyundai i20-ի պաշտոնական նորամուտը կկայանա մարտին՝ Ժնևի ավտոսրահում:
Hyundai i20 հեչբեքը զգալիորեն փոփոխվել է՝ միևնույն ժամանակ պահպանելով իր նախորդի համամասնությունները: Առանձնահատկությունների թվում են սուր լուսարձկներն ու Z-աձև պատկերով հետևի լապտերները, պատուհանագոգի գծի թեքության մեծ անկյունը, բեռնախցիկի դռան ողջ երկայնքով ձգվող լուսադիոդային ժապավենը և կեղծ դիֆուզորը: Վառելիքի բաքի խուփը դարձել է քառակուսի և ներդաշնակում է լուսային տեխնիկայի լուծումների հետ: Հեչբեքի սրահը դարձել է ավելի ժամանակակից: Նոր i20-ը կհամալրվի սարքավորումների՝ 10.25-դյույմանոց վիրտուալ վահանակով, որը կմիավորվի մուլտիմեդիա համակարգի հպումային էկրանի հետ, ինչպես դա ներկայացված է Sonata սեդանում: Բազային տարբերակների համար կառաջարկվի 8-դյույմանոց էկրան: Որպես օպցիա հասանելի կլինեն նաև սրահի լուսադիոդային ուրվագծային լուսավորումը, անլար լիցքավորման մոդուլը, ինչպես նաև պրեմիում-դասի Bose աուդիոհամակարգը՝ ութ բարձրախոսով: Մոդելի եվրոպական մոդիֆիկացիաները կսարքավորվեն եռագլան մեկլիտրանոց բենզինային շարժիչներով՝ 100 կամ 120 ձ.ուժ հզորությամբ: Վերջին սերնդի i20-ի 120 ձ.ուժ հզորությամբ մոդիֆիկացիան համալվելու է նաև 48-վոլտանոց հիբրիդային ագրեգատով, իսկ ավելի թույլ տարբերակը կարելի է օպցիոնալ համալրել էլեկտրական ստարտեր-գեներատորով: Բոլոր շարժիչները համակցվում են վեցաստիճան iMT մեխանիկական փոխանցումատուփի հետ, որն ունակ է անջատել շարժիչի հետ կապը, երբ արագցման ոտնակը սեղմաված չէ: Հասանելի կլինի նաև յոթաստիճան երկկցորդանի ռոբոտացված փոխանցումատուփը: Որոշ շուկաներում մեքենան կառաջարկվի 84 ձ.ուժ հզորությամբ 1,2 լիտրանոց մթնոլորտային շարժիչով և 5-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020