![]() Nikola ընկերությունը ներկայացրել է էլեկտրա-ջրածնային մոդել Երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ. Էլեկտրական քարշակներ արտադրող Nikola Motors ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Badger պիքապը, որտեղ էլեկտրականության աղբյուր են ծառայում քարշային կոտակիչ ու ջրածնային մարտկոցները: Նորույթը սարքավորվում է չորս անկախ շարժիչնոերով և կարող է մեկ լիցքավորումով հաղթահարել 966 կիլոմետր:
Դեռևս ռենդերային պատկեներով ցուցադրված Nikola Badger-ի պաշտոնական նորամուտը տեղի կունենա սեպտեմբերին՝ Nikola World 2020 միջոցառման շրջանակներոմ: Պիքապի հիմնական առանձնահատկությունը հիբրիդային ուժային ագրեգատն է, որը բաղկացած է միմյանցից անկախ չորս էլեկտրական շարժիչներից, 160 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իոնային կուտակիչից, 120 կՎտ հզորությամբ վառելիքային մարտկոցից և 8 կգ տարողությամբ ջրածնային բալոնից: Համակարգը կարող է աշխատել թե կոմբինացված, թե զուտ էլեկտրական ռեժիմներում: Ուժային համակարգի պիկային հզորությունը կազմում է 919 ձ.ուժ, իսկ մշտականը՝ 461 ձ.ուժ: Մեքենան ունակ է զարգացնել 1389 Նմ ոլորող մոմենտ: Տեղից մինչև 97 կմ/ժ արագությունը Nikola Badger-ը զարգացնում է 2,9 վայրկյանում: Միայն էլեկտրական ռեժիմում այն ունակ է հաղթահարել 483 կմ, իսկ ջրածնի պաշարի օգնությամբ՝ 966 կմ: Ուժային էլեկտրոնիկան թույլ է տալիս մի քանի անգամ անընդմեջ արագանալ մինչև 161 կմ/ժ՝ առանց հզորության նկատելի կորստի:
Պիքապը նախատեսված է հինգ ուղևորի համար: Դրա երկարությունը 5900 միլիմետր է: Հաղորդվում է, որ առանց արդյունավետության կորստի դրա ուժային ագրեգատը կարող է աշխատել մինչև -20 ջերմաստիճանի պայմաններում ըստ Ցելսիուսի: Չբեռնավորված Badger-ը կարող է հաղթահարել մինչև 50 աստիճան անկյուն ունեցող թեքություններ, իսկ ավելի քան 3600 կգ կցորդով՝ 30 աստիճան թեքություններ: Բացի այդ մեքենան սարքավորված է 15 կՎտ հզորությամբ վարդակով, որից կարելի է սնուցել էլեկտրական սարքավորումներ, գործիքներ, կոմպրեսորներ և արտաքին լուսավորման սարքեր: Այսպիսի գեներատորային ռեժիմում Badger-ը կարող է աշխատել մինչև 12 ժամ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020